«Լույս» հիմնադրամի փորձագետ Լիլիթ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը
Շարունակում ենք աշխատել! 👇🏼
«Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» (DEMYC) միջազգային կառույցի հայտարարությունը Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ
Վերջին մի քանի տարիների ընթացքում DEMYC-ը հանձնառու է եղել միավորել Կովկասի երիտասարդության ներկայացուցիչներին՝ նպատակ ունենալով խթանել Խաղաղությունը՝ մեր ամենակարևոր արժեքը:
Այսօր մենք ծայրահեղ մտահոգությամբ ենք հետևում Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողություններին, որոնք թիրախավորում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սա կոպտորեն խախտում է 2020 թվականի մահաբեր պատերազմի ավարտին կնքված հրադադարը, ինչպես նաև միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները։
DEMYC-ը դատապարտում է ցանկացած հարձակում, ներխուժում ուրիշ պետության ինքնիշխան տարածք, ինչպիսին Ադրբեջանի կողմից այս շաբաթ Հայաստանում իրականացված հարձակումն է: Սա լուրջ սպառնալիք է միջազգային և տարածաշրջանային խաղաղությանը և անվտանգությանը։
Մենք Ադրբեջանին կոչ ենք անում անհապաղ վերադառնալ Հայաստանի հետ հրադադարի ռեժիմին։
Մենք կարծում ենք, որ ռազմական էսկալացիան երբեք լուծում չէ, և պետք է ամեն գնով խուսափել դրանից: Մենք հավատում ենք դիվանագիտությանը և բանակցային ջանքերի ավելացմանը՝ սկսած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափից։
DEMYC-ի մեր խորհրդի անդամներն առաջարկում են մասնակցել երկխոսության և խաղաղության հաստատման առաջարկներին: