Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածում սահմանային միջադեպեր չկան։ Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում նշեց Տավուշի մարզի սահմանամերձ Չինարիի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը։
«Այս պահին սահմանին խաղաղ է։ Իհարկե, ընդհանուր առմամբ բոլորս էլ անհանգստացած ենք Հայաստանի ինքնիշխան տարածքում ստեղծված իրավիճակի հետ կապված։ Ամեն դեպքում, մենք յուրաքանչյուր գիշեր հերթափոխություն ենք իրականացնում գյուղում։ Նաև ուզում եմ ասել, որ բազմաթիվ կամավորներ ունենք գյուղից, որոնք մեկնել են Վարդենիս։ Հայրենիքի պաշտպանությանը բոլորս ենք պարտավոր մասնակցել»,- հավելեց Սաղոյանը։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ