«Ամերիկայի ձայն». Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չորեքշաբթի օրն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև «ընթանում է մարդկային կյանքեր խլող անիմաստ հակամարտություն»:
Այս մեկնաբանությամբ նա հանդես է եկել Բեռլինում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ մամլո համատեղ ասուլիսի ժամանակ։
Շոլցը լրագրողներին ասել է, թե աշխատանք կա անելու թե՛ Եվրոպական միության, թե՛ Գերմանիայից կողմից՝ ապահովելու համար, որ գտնվի բռնության խաղաղ լուծումը:
Շոլցին լրագրողները հարցրել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջին հեռախոսազրույցի մասին՝ Ուկրաինա ներխուժման վերաբերյալ։
Կարդացեք նաև
Նա ասել է, թե ցավոք սրտի, չի կարող ասել, որ մինչ այժմ այնտեղ աճել է այն գիտակցումը, որ պատերազմը սկսելը սխալ որոշում էր:
Շոլցը, սակայն, ասել է, թե ճիշտ է այս հարցի շուրջ Ռուսաստանի հետ կապի միջոցները պահպանելը եւ հայտնել համոզմունք, որ Ռուսաստանը պետք է դուրս բերի իր զորքերն Ուկրաինայից:
Նույն ասուլիսում Ղարիբաշվիլին խոսել է ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի իրավասության մասին։