Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեյրան Օհանյանին կոչ եմ անում շատ արագ գնալ Անդրանիկ Քոչարյանի մոտ, տեղը ասեմ՝ 4-րդ հարկում». Արփի Դավոյան

Սեպտեմբեր 15,2022 14:58

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ նիստում քննարկվում է ՍԴ դատավորի պաշտոնում կառավարության կողմից առաջադրված Սեդա Սաֆարյանի թեկնածության հարցը, բայց նիստերի դահլիճում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հայտարարությունից հետո սկսեց թեժ վիճաբանություն:

ՔՊ-ականները հերթով ելույթներով անդրադարձան Գեղամ Մանուկյանի ելույթին ու երեկ ԱԺ-ի մոտ տեղի ունեցած ցույցին:

ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանն ասաց. «Ո՞վ չգիտի մեր հասցեները, որ մեր հասցեներն էին ման գալիս: Ինձ այդ հարցն է անհանգստացնում, ո՞վ չգիտի մեր տեղը՝ ամբողջ օրը ԱԺ-ում ենք: Հիմա էլ ենք այստեղ, ո՞ւր եք, ձեզ ենք սպասում, է՜: Մի անգամ էլ էիք ասել՝ գնալու ենք տներով, ո՞ւր եք բա, խի՞ չեք գալիս, ամեն օր այստեղ ձեզ ենք սպասում մինչեւ երեկոյան 7-ը, 8-ը, բա եկեք: Եկեք, հասցեն էլ կտանք, հեռախոսի համարներն էլ կտանք, կասենք՝ գործից հետո ուր ենք գնում, կգաք այդտեղ էլ մեզ կտենաք, ինչի՞ չեք գալիս:

Սեյրան Օհանյանին կոչ եմ անում շատ արագ գնալ Անդրանիկ Քոչարյանի մոտ, տեղը ասեմ՝ 4-րդ հարկում: Թող գնա, հաստատ Անդրանիկ Քոչարյանը կընդունի նրան ու կլսի նրա կոչերը: Կարող ենք նաեւ ուղիղ եթեր կազմակերպել, բա եկեք ուղիղ եթերով խոսեք; Խոսելու բան չունեք:

Այսօրն էլ եկել էիք, որ արդարացնեիք երեկվա ձեր այնտեղ լինելը, որովհետեւ այնտեղ այնպիսի բաներ են հնչել, որոնց տակից չեք կարողանալու դուրս գալ: Այնտեղ կանգնած ողջունում էիք՝ կտոր-կտոր անենք, բերենք, տանենք, ծեծենք: Ի՞նչ, ըտենց ծեծո՞ղ էիք, բա այսօր ո՞նց ճողոպրեցիք: Դահլիճ վախից չեք գալիս, որովհետեւ մի երկու անգամ անհարմար իրավիճակում եք հայտնվել: Եկել, ասում է՝ դավաճան եք: Տո դավաճանը դո՛ւ ես, դո՛ւք եք, բոլորդ եք: Դավաճանը դուք եք, որ այդ իրավիճակում երեկ ԱԺ-ի մոտ մեյմունություն էիք անում: Գնայիք Ջերմուկ: Վախենում եք, որովհետեւ դուք այդքան չկաք, որ գնաք սահման: Սահման էլ գնալուց մենակ պիտի ասեք՝ Նիկոլը հողերը ծախել է, մի կռվեք:

Երեկ Սիսիանից զանգել, ասում էին՝ որոշ մարդիկ եկել, ասում են՝ կռիվ չանեք, այս չանեք, այն չանեք: Դա է ձեր արածը, ոչ էլ պետք է, որ գնաք սահման, խուճապ տարածեք, ձեզնից ի՞նչ օգուտ: Մի կոպեկի ձեզնից օգուտ չկա, ավելի լավ է գնացեք նստեք ձեր տները, ձեններդ դուրս չգա, ոչ մեկին չխանգարեք:

Չարչյանը գնացել է, ինչպիսի հուզմունք, պրոֆեսոր է: Քանի՞ բժիշկ է գնացել, որոնց անունը դուք չգիտեք: Բա ի՞նչ պիտի աներ, բժիշկ է՝ գնացել է: Հեչ էլ, թե չի գնացել: Եռամսյա հավաքներին այնտեղ է գտնվում Արմենուհի Կյուրեղանի փորձագետը: Մենք հուզված ենք, ցնցված ենք: Ես չգիտեմ, տիկին Ալխաս Ղազարյանը ինձ կների՞, բայց ես պիտի ասեմ՝ նրա քույրն է զոհվել 2 օր առաջ, որեւէ մեկս այդ մասին չենք խոսում: Զինծառայող է, դիպուկահար: Չենք խոսում, որովհետեւ չի գնացել այնտեղ, որ մենք խոսենք, նրա եղբայրը զոհվել է քառօրյա պատերազմի ժամանակ: Բա որ այդպիսի պատգամավոր ունենայիք, ինչ կանեիք, կճղեիք ձեզ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930