Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արա մե՛նք ենք ձեզ ման գալիս, թողել՝ թռել եք ձեր դիրքերից, ո՞ւմ եք ման գալիս, կամ գիշերվա կեսին էդ ո՞ւմ տներն եք գնում, ինչի՞ համար». Վաղարշակ Հակոբյան

Սեպտեմբեր 15,2022 14:34

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ նիստում քննարկվում է ՍԴ դատավորի պաշտոնում կառավարության կողմից առաջադրված Սեդա Սաֆարյանի թեկնածության հարցը: Նիստերի դահլիճում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարությամբ հանդես եկավ, որից հետո սկսվեց թեժ վիճաբանություն:

Իր ելույթում ՔՊ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հայտարարեց, որ սահմանին զինվորները կռվում են, իսկ քաղաքական որոշ շրջանակներ հակապետական գործողություններ են փորձում հրահրել. «Տարբեր շրջանակներից զանգել են, խաբել են այդ մարդկանց ամենաստոր ձեւով եւ կանչել են հրապարակ, ԱԺ: Լավ, կարո՞ղ է գիտեք՝ ժողովուրդը չի տեսնում՝ դուք ինչ եք անում: Մեկը գալիս ասում է՝ մեզ 18 հոգի է պետք, մյուսը հասցեներն է տալիս, մյուսը բարձրանում է հարթակ, ժողովուրդը ներքեւից հայհոյում է, իջնում է, ինքն է հայհոյում, էն մյուսը ուզում է բարձրանա, հրում, գցում են, մյուսը բարձրանում ասում է՝ հայրենիքն ենք փրկում, մյուսը բարձրանում է, ասում է՝ չենք փրկում հայրենիքը: Լավ, մի հատ կողմնորոշվեք, էլի, էս ժողովրդին խի՞ եք խաբել, գիշերվա կեսին հասցրել ԱԺ, ինչի՞ համար: Ո՞րն է ձեր նպատակը:

Այս ամբողջ պատմության մեջ ամենատարօրինակը քաղաքական ընդդիմության պահվածքն է, անդրադառնանք «գիշերվա սմեն» աշխատող ընդդիմությանը. Լավ, ցերեկը ինչո՞վ էիք զբաղված, կարող՞ է տարբեր երկրների հատուկ ծառայությունների հետ կապված էիք, սահմանային իրավիճակն էիք ներկայացնում, որ գիշերն եք եկել ԱԺ, կամ էդ ո՞ւմ եք ման գալիս: Արա մե՛նք ենք ձեզ ման գալիս, թողել՝ թռել եք ձեր դիրքերից, ո՞ւմ եք ման գալիս: Կամ գիշերվա կեսին էդ ո՞ւմ տներն եք գնում, ինչի՞ համար: Ե՞րբ եք ուզեցել քաղաքական մեծամասնության հետ հանդիպել, չեք կարողացել հանդիպել: Մենք հստակ արձանագրել ենք, մի հատ եկեք այստեղ ձեր տեղադրած դրոշները ուղղեք: Սա անպատասխանատվության ամենամեծ դրսեւորումն է: Ժամանակին գողացել էիք իշխանությունը ժողովրդից, հիմա գողացել եք ընդդիմությունը ժողովրդից: Ընդդիմադիրների մանդատները գողացել, զավթել եք ու ձեր գործով չեք զբաղվում: Սա արձանագրված փաստ է»:

Նա հորդորեց ընդդիմադիրներին հրաժարվել մանդատներից՝ սպառնալով, որ եթե այսպես շարունակեն, դրա ժամանակը գալու է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930