Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Երբ կունենանք 36-րդ ստորագրությունը, կլինի նաեւ թեկնածուն»․ Արմենուհի Կյուրեղյան

Սեպտեմբեր 15,2022 14:26

«Նրանք սպասում էին, որ Գեղամ Մանուկյանի ելույթում լինեն արտահայտություններ, որոնք իրենց հնարավորություն կտան սադրելու եւ դահլիճում ծեծուջարդ սարքելու։ Իրենց հիստերիայի պատճառն այն է, որ Գեղամ Մանուկյանի ելույթը հստակ էր։ Նա ասում էր, որ պատգամավորները պետք է լծվեն պետության պաշտպանության գործին։ Նիկոլ Փաշինյանն էր ժամանակին ասում, որ եթե ժողովուրդը պահանջի, ինքը կհեռանա։ Իսկ Գեղամ Մանուկյանը հիշեցնում էր, որ երեկ Բաղրամյան պողոտայում տասնյակ հազարավոր քաղաքացիներ պահանջում էին հեռանալ»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին հաջորդած վիճաբանություններին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

Նրա խոսքով․ «ՔՊ-ականները շատ ծանր են տանում այս երեւույթը, որովհետեւ գիտեն․ եթե չկա վարչապետ, չկան նաեւ իրենք, իրենց ողջ թիմը փլվելու է։ Փորձեցին Գեղամ Մանուկյանի վրա ազդել դահլիճում, հետո՝ միջանցքում։ Բացատրություն էին պահանջում մեզանից, թե ինչու էր Գեղամ Մանուկյանը մեջբերում Փաշինյանին»։

Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ ՀՀ շահերից բխող թուղթ է ստորագրելու, անգամ եթե իրեն դավաճան անվանեն, իսկ մեծաքանակ բողոքի ցույցից հետո ուղիղ եթերով հերքեց իր ասածները։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին՝ Արմենուհի Կյուրեղյանը նշեց, որ իրենք 35 մանդատ ունեն, եւ պետք է 36-րդը, որպեսզի գործընթացը կարողանան սկսել, իսկ 72-ժամյա ռեժիմում պետք է ՔՊ-ականների 18 ստորագրություն․ «Ամեն դեպքում, դեռ մտածում եմ, որ ՔՊ-ում կան մարդիկ, որոնց համար առաջինը ոչ թե Փաշինյանին պաշտպանելն է, այլ հայրենիքի պաշտպանությունը։ Անուններ չեմ կարող ասել»։

Հարցերին՝ բանակցո՞ւմ են ՔՊ-ի հետ, ՔՊ-ից միացողներ կա՞ն, ընդդիմությունն ունի՞ վարչապետի թեկնածու, Արմենուհի Կյուրեղյանը պատասխանեց․ «Թողնենք գործընթացը գնա իր հունով։ Երբ կունենանք 36-րդ ստորագրությունը, կլինի նաեւ թեկնածուն»։

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930