Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Երեկ ինձ ծեծեին, ջարդեին, հետո երեխեքդ հարցնեին՝ ասելու էիր՝ մեր հայաթի Վովան ա, գլուխը ջարդեցինք, էլի, հետո էլ հարեւաններով կգային պանիխիդայի». Վլադիմիր Վարդանյանը՝ Գեղամ Մանուկյանին

Սեպտեմբեր 15,2022 14:18

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ նիստում քննարկվում է ՍԴ դատավորի պաշտոնում կառավարության կողմից առաջադրված Սեդա Սաֆարյանի թեկնածության հարցը: Նիստերի դահլիճում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարությամբ հանդես եկավ, որից հետո սկսվեց թեժ վիճաբանություն:

ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց, որ առանց խղճի խայթի եկել է աշխատանքի՝ երեկվա իրադարձություններից հետո, մինչդեռ Մարտի 1-ին այդպես չէր. «Կարո՞ղ էր կրկնվեր Մարտի 1՝ այո, եթե չլիներ ժողովրդավարություն, թափանցիկություն, անկեղծություն: ՀՀ իշխանությունները փորձում են խոսել ՀՀ քաղաքացու հետ առավել անկեղծ ու պարզ»:

Նա դիմեց Գեղամ Մանուկյանին. «Շատ լավ եմ հասկանում ձեզ՝ որպես իրավաբան, մի քանի անգամ կրկնեցիք, որ հավաքը ինքնաբուխ էր, շատ լավ հասկանում եք, որ հավաքի ժամանակ այն կարգի հանցավոր վարքագիծ է եղել, իրավապահ մարմինները պետք է զբաղվեն: Դուք այստեղ էիք, որպեսզի ասեիք՝ ժողովուրդ ջան, էդ մենք չենք: Զարմանքս նույնիսկ չեմ կարողանում թաքցնել: Ասում էին՝ գնացեք այսինչ պատգամավորին բերման ենթարկեք, շալակեք, բերեք հասցրեք այստեղ: Ըստ էության, քրեորեն պատժելի արարք է: Ասում էին՝ բերեք պարտադրեք, որ ինքը ստորագրի: Ու դրանից հետո դուրս է գալիս Արման Թաթոյանը՝ Մարդու իրավունքների պաշտպան AA կլասի, որը ինձ էս վերջին 2 տարիներին համոզում է, որ ինքը քաղաքականացված չի, մասնագիտական գործունեություն է իրականացնում, ասում է՝ գիտես ինչ, իրավունքի գերակայությունը իմ համար Աստված է ու դրանից հետո ասում է՝ գնացեք Վլադիմիր Վարդանյանի ձեռներից քաշեք բերեք, թող ստորագրի, դու ես հելնում ու ասում՝ հայրենիքը օրհասական վիճակում է: Գիտեք, ինչի չեն սիրում իրավաբաններին՝ հենց այս վարքագծի համար, որովհետեւ իրավաբանները պետք է ժողովրդավարական արժեքներով ապրեն»:

Նա ասաց, որ հավատացած է, երեկ դուրս եկած շատ մարդիկ անկեղծ մղումներ ունեին, ցավը ծանր է, էմոցիաների տակից դուրս չեն կարողանում գալ, այլ բան է, որ որոշ անձինք, հայրենասիրությամբ տոգորված ձեւակերպումներով, նույնիսկ հայերեն չէին խոսում. «Գեղամ, այստեղ չես, ախր պիտի ասեմ, ես կնոջդ հետ նույն բակում եմ մեծացել, որ երեկ գային, ինձ ծեծեին, ջարդեին, հետո երեխեքդ Լիլիթից հարցնեին՝ մամ, պապ, էդ ո՞վ է էդ Վլադիմիր Վարդանյանը, ի՞նչ էիր ասելու՝ մեր հայաթի Վովան ա, գլուխը ջարդեցինք, էլի: Հետո էլ հարեւաններով կգան պանիխիդայի, սա՞ եք ուզում, սա՞ է մեր երազած հայրենիքը»: Նա ասաց, որ ցավը մեծ է, բայց քաղաքական դիվիդենտների միջոց որպես այդ ցավը չպետք է օգտագործեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930