Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ժամանակը սպառվում է․ ՔՊ-ից ակնկալում ենք 18 ստորագրություն»․ Գեղամ Մանուկյան

Սեպտեմբեր 15,2022 13:47

«Երբ բավարար հիմքեր լինեն իմփիչմենթի գործընթացի համար, այսինքն, քաղաքական մեծամասնությունից պատրաստակամ լինեն, կմիանան դրան, բնականաբար, ձեւաթղթով գալուց պարտադիր նշվելու է վարչապետի թեկնածուի անունը»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին՝ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Այն փաստը, որ նա երեկ շտապ ուղիղ եթերում փորձեց սրբագրել իր հայտարարությունը, փաստում է, որ երեկ իշխանությունը սարսափել էր ժողովրդի ինքնաբուխ ներկայությունից»,-հավելեց Գեղամ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ ՀՀ շահերից բխող թուղթ է ստորագրելու, անգամ եթե իրեն դավաճան անվանեն, իսկ մեծաքանակ բողոքի ցույցից հետո ուղիղ եթերով հերքեց իր ասածները։

Ինչպես հայտնի է, որ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի համար ՔՊ-ականներից 18 ձայներ են պետք ընդդիմությանը։ Գեղամ Մանուկյանը շեշտեց, որ իշխող խմբակցությանն իրենք հնչեցրել են հրապարակային կոչ․ «Այսօր էլ ԱԺ ամբիոնից փորձեցի հանրամատչելի կոչ հնչեցնել։ Ժամանակը սպառվում է։ Մարդկանց երեկվա ներկայությունը բացատրելի չէր, բորբոքվածությունը բացատրելի չէր․․․մենք պաշտոնապես ասում ենք, որ ձեւաթղթի վրա դրել ենք մեր ստորագրությունները։ Ակնկալում ենք, որ 18 պատգամավորներ միանան։ Քաղաքական պայմանավորվածություններ կարող են լինել, աշխատանքներ են տարվում։ Ձեւաթղթի վրա, կարծում եմ, կլինի նաեւ վարչապետի թեկնածուի անունը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930