ԱԺ նիստերի դահլիճում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթից եւ դրան հաջորդած՝ ՔՊ-ականների բղավոցներից հետո տեղի ունեցած վիճաբանությունն այսօր շարունակվեց նաեւ ԱԺ միջանցքներից մեկում։ Ըստ ընդդիմադիր պատգամավորների՝ ՔՊ-ական Բաբկեն Թունյանի եւ Նարեկ Բաբայանի հետ եկել էր մի սադրիչ ու փորձել բախում հրահրել:
Դահլիճում վրդովված պահվածքով աչքի ընկավ ՔՊ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։ Լրագրողները նիստի ընդմիջմանը փորձեցին մանրամասներ ճշտել։ «Ճիշտ եմ արել, լավ եմ արել։ Իմ երկրում որեւէ մեկը չի կարող դավաճան ասել ինձ։ Լավ եմ արել»,-պատասխանեց Քրիստինե Պողոսյանը։
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը այսօրվա ելույթում ՔՊ-ականներին հորդորել էր դադարել Նիկոլ Փաշինյանի գերին լինել, որովհետեւ դավաճանի պիտակը բոլորին կպնելու է։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ