Հայաստանի ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ուղարկաման մասին դեռ խոսք չկա, կազմակերպությունը հույս ունի, որ հակամարտությունը կկարգավորվի խաղաղ ճանապարհով, ինչպես նշում է «Ա1+»-ը, հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը:
«Եկեք առաջ չընկնենք։ Ուզում եմ միայն ասել, որ սեպտեմբերի 13-ին մեր պետությունների ղեկավարները միաձայն հայտարարեցին, որ այս խնդիրը, որն այսօր գոյություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև, պետք է լուծվի քաղաքական և դիվանագիտական մեթոդներով», – լրագրողներին ասել է Սիդորովը։
«Ռազմական ուժի կիրառման մասին, այն էլ ՀԱՊԿ-ի ներգրավմամբ, ո՛չ սեպտեմբերի 13-ին, ո՛չ երեկ, ո՛չ այսօր, և, կարծում եմ, մոտ ապագայում՝ խոսք չի գնում», – ընդգծել է նա: Սիդորովը հիշեցրել է, որ կողմերը պայմանավորվել են հրադադարի մասին։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի ղեկավարը հայտնել է նաև, որ պաշտոնատար անձանց խմբի հետ Երևան կժամանի սեպտեմբերի 15-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Կարդացեք նաև
Նշվում է նաև, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայ-ադրբեջանական սահման կայցելի հաջորդ շաբաթ: