Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են «դավաճան կենդանիները». Շիրակի մարզպետի հարսի գրառումն ու ընդդիմադիրների հակադարձումը

Սեպտեմբեր 15,2022 13:08

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո երեկ ուշ երեկոյան Գյումրու Թատերական հրապարակում ևս տեղի ունեցավ ինքնաբուխ հավաք:

Հավաքվածների մի մասը, որոնց մեջ կային նաև զինվորների ծնողներ, շարժվեցին մայրաքաղաք՝ միանալու Բաղրամյան պողոտայում բողոքի ցույցի դուրս եկածներին։

Նրանք, ինչպես երևում է իրենց իսկ տեղադրած տեսանյութերից, մայրաքաղաք մեկնում էին ավտոմեքենաների ազդանշանները միացրած։

Նրանց բողոքի ցույցին ֆեյսբուքում անդրադարձել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբոր կինը` Անի Քոչարյանն՝ անձնական վիրավորանքներ հնչեցնելով։

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ևս անմասն չի մնացել` մեկնաբանելով հարսի գրառումը։

Ու այս ամենը ֆեյսբուքյան հարթակում վերածվել է փոխադարձ թունդ վիրավորանքների․ նրանց հակադարձել են Շիրակի նախկին փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանն ու ընդդիմադիր իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը։

Անի Քոչարյանը գրել էր․ «01:33 Գյումրիում մի խումբ դավաճան կենդանիներ գոռալով ու սիգնալներով շրջում են քաղաքում

Ինչի՞ ծնունդ են սրանք»։

Շիրակի մարզպետն էլ, մեկնաբանելով նրա գրառումը, իր հերթին նշել է․ «Հասել են մեր տան մոտ, մարդ հավաքի էդ խունտային մի մեքենայում ու դեպի Ջերմուկ քշի»։

Նրանց նույն ոճով պատասխանել է իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը՝ մասնավորապես գրելով․ «Սահմանին տղերքը կատաղի կռիվ էին տալիս, որոշ տեղերում նույնիսկ հնարավոր չէր վիրավորներին ներքև իջեցնել, ներքևում հարյուրավոր կամավորներ զենք էին պահանջում, հազարավոր քաղաքացիներ հայրենասիրական մղումներով փողոցներ էին լցվել…

Այդ նույն պահին ինձ են ուղարկում այս գրառումները, որտեղ․․․ մարդկանց առանց զենքի Ջերմուկ են ուզում ուղարկել…

…Ընդամենը հետևյալը կասեմ, առանց ձեզ էլ Ջերմուկում և առաջնագծի ողջ հատվածով լիքը մարդ կար առանց զենքի, ձեր դավաճանների ոհմակը ամեն ինչ անում էր, որ մենք պարտվենք»։

Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն էլ , սքրինշոթ անելով ու իր էջում տեղադրելով Անի Քոչարյանի գրառումն ու Նազելի Բաղդասարյանի մեկնաբանությունը, գրել է․

«Բան չեմ ասի, քանի որ իրենց ի՞նչ ասես, միայն հարցնեմ.

Տեղյակ են, որ իրենց նշած կարգավիճակում նաև այսօր սահմանին կանգնած տղաներն են, թե՞ լավ է։

Ճիշտ եք, բոլորը գնան սահման, կարևորը դուք մնացեք ձեր տեղում ու ի՜նչ ուզեք արեք։

Դե հետո, երբ ամեն ինչ վերջանա, ձևը գիտեք արագ նկարվեք, լուսաբանեք, ուրիշի արած գործերը քաշեք ձեր վրա ու նորից տաքուկ տեղավորվեք, չէ՞ որ այդ վարքագիծը տարիների պատմություն ունի»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930