Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անդրանիկ Քոչարյանը սպառնում է Գեղամ Մանուկյանին. «Եթե փորձ անեք մտնեք ընտանիք, դուք այդ տարածքից չեք կարա դուրս գաք ձեր ոտքով, ձեզ կարող է դուրս հանեն»

Սեպտեմբեր 15,2022 12:48

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ նիստում քննարկվում է ՍԴ դատավորի պաշտոնում կառավարության կողմից առաջադրված Սեդա Սաֆարյանի թեկնածության հարցը: Նիստերի դահլիճում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարությամբ հանդես եկավ, որից հետո սկսվեց թեժ վիճաբանություն: Հայտարարվեց ընդմիջում:

Ընդմիջումիկց հետո ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ելույթ ունեցավ: Նա նախ խոսեց իր «մարտական ընկեր» Սեդա Սաֆարյանի մասին, որի հետ Մարտի 1-ի հարցով թիմ են դարձել, ունեցել 5 զեկույց:

Անդրադառնալով ցույցերին ու Գեղամ Մանուկյանի հայտարարությանը՝ Քոչարյանն ասաց. «Եթե Մարտի 1-ի էջը բացվեր լիարժեք, տեղի չէր ունենա նոյեմբերի 9-ը եւ տեղի չէր ունենա երեկվա խայտառակությունը, որովհետեւ մեր զեկույցներից մեկը վերաբերում էր ապօրինի զինված խմբավորումների գոյությանը, դրանց օգտագործմանը իշխանության կողմից ու այդ խմբավորումները շարունակում են մնալ կենսունակ: Եթե այն ժամանակ նրանց զինել էին, հիմա լավ է, որ զենքով չհայտնվեցին: Այդ խմբավորումները բոլորը առկա էին ե՛ւ նոյեմբերի 9-ին, ե՛ւ երեկ, մեկ կնոպկայով ավելացան: Բայց եթե նկատեցիք, երեկ մի կարեւոր արձանագրում արեց վարչապետ Փաշինյանը, երբ խոսք գնաց ԱԱԾ պաշտոնաթող գեներալների մասին: Փաշինյանը պոռթկաց եւ ասաց՝ եթե շատ խորանանք, այնտեղ լիքը շպիոններ կգտնենք: Երբ Գեղամ Մանուկյանն այսօր եկավ ու ասաց՝ հազարավոր մարդիկ են հավաքվել, այո՛, նոյեմբերի 9-ին էլ կային հազարավոր մարդիկ, միանգամից հավաքվեցին, միանգամից անհետացան: Դրանք կուսակցականներ էին, մեջը որոշակի խմբեր ու ուշադիր երբ հետեւում էին, մեկը մյուսից միկրոֆոնը վերցնում էր, բրթում, գցում, որովհետեւ օրակարգ չկար: Օրակարգը մեկն էր՝ ո՞նց անենք, պահը բռնացնենք, իշխանությանը հեռացնենք: Իշխանությանը հեռացնելու մի մեխանիզմ կա, դա ընտրություններն են:

Լավ, ասենք, բռնցրեցիք Նիկոլ Փաշինյանին հաշվեհարդար տեսաք: Մեջները մազերը խուճուճ մի աղջիկ կար, ոնց որ անունը՝ Գայանե է, ասում էր՝ չկա՞ մեկը, որ Հոկտեմբերի 27 անի: Իյա, աղջիկ ջա՞ն, 27 ես տենչո՞ւմ: 27 չեք տեսնի, 27-ի պատճառով է, որ այսօր մենք այս վիճակի ենք: Բայց իշխանության ամբողջ ծավալով այս հարցերի լուծում պետք է տեսնեք: Մանրամասն պետք է ուսումնասիրվի հավաքվածների ամբողջ պատկերը ու որտեղ է գտնվում այդ կնոպկեն: Կնոպկի տեղը պետք է գտել ու ոչնչացնել անմիջապես, որովհետեւ ամեն անգամ նման առիթներով, երբ պատերազմ է սահմանին, այդ կնոպկեն միացնում է: Այդտեղ մենք տեսանք պահեստազորի համար հսկայական ռեսուրս: Մեր փորձագետը գտնվում է սահմանի մոտ՝ Արծրուն Հովհաննիսյանը, գրառում էր արել՝ ես գտնվում եմ 200 կմ հեռավորության վրա, եթե մարդ կա՝ եկեք»:

Դիմելով Գեղամ Մանուկյանին՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Հայաստանը պատերազմական վիճակից դեռ դուրս չի եկել. «Մեր երկրում համերաշխություն է պետք, ՀՅԴ-ն հայտնի է համերաշխությունը մերժելու իր գաղափարախոսությամբ  92 թվականին, ավանդույթներով…Հիմա այդ ավանդույթը եկեք մերժենք: Համերաշխության միջավայրում եղեք բանակի կողքին: Դուք անընդհատ խոսում եք պաշտպանական խնդիրներից, բայց Երեւանի կենտրոնում, անընդհատ թիրախավորում եք ընտանիքները, բայց եթե դուք փորձ անեք մտնեք ընտանիք, ընտանիքը պարտավոր է պաշտպանել իրան, դուք այդ տարածքից չեք կարա դուրս գաք ձեր ոտքով, ձեզ կարող է դուրս հանեն, աշխատեք չմտնեք այնտեղ: Դա ընտանիք է: Պետությունն էլ է ընտանիք, մի՛ փորձեք աղավաղեք ամեն ինչ: Եղեք համերաշխ: Մենք կհանդուրժենք ձեզ»:

Ըստ նրա, ընդդիմադիրները մտան նիստերի դահլիճ ու փորձեցին պարզապես խառնակչություն անել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930