«Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Սաիդ Ավդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառել է.
«Ազգությամբ եզդի՝ Արման Բադրի Չատոյանը ևս անմահացավ։
Հավերժ փառք, ազգի ու հայրենիքի հերոս զինվոր»։
Կարդացեք նաև
Ավելի վաղը Սաիդ Ավդալյանը գրառել էր. «Իր հայրենի հողը պաշտպանելիս՝ հերոսաբար զոհվեց շեյխ Սիաբանդ Քյարամի Թամոյանը։
Եզդի հոգևորականը մի կողմ էր դրել իր կրոնական աղոթքները և զենք էր վերցրել ձեռքը՝ կռիվ տալու թշնամու դեմ, պաշտպանելու իր ընտանիքը ու հայրենիքը։
Լինելով Հայաստանի ԶՈւ-ի պայմանագրային զինծառայող, ՀՀ սահմանները պաշտպանելիս, կնքեց իր մահկանացուն՝ մինչև վերջ կռիվ տալով Ջերմուկի ինքնապաշտպանության համար։
Ցավակցում եմ շեխ Սիաբանդի ընտանիքին, հարազատներին, եզդի ազգին։
Փառք քեզ, Հայրենիքի ու ազգի հերոս զինվոր»։