Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սադրիչ է»․ վեճը շարունակվել է ԱԺ միջանցքում՝ ընդդիմադիր պատգամավորների աշխատասենյակների առաջ

Սեպտեմբեր 15,2022 12:34

ԱԺ նիստերի դահլիճում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթից եւ դրան հաջորդած՝ ՔՊ-ականների բղավոցներից հետո կայացած վիճաբանությունը շարունակվեց նաեւ ԱԺ միջանցքներից մեկում։ Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների աշխատասենյակների ուղղությամբ մեծ թվով անվտանգության աշխատակիցներ կուտակվեցին։

«Սադրիչներ են»,-բղավում էին «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ասպրամ Կրպեյանը, Քրիստինե Վարդանյանն ու Արմենուհի Կյուրեղյանը։

Այստեղ էին նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության մի քանի պատգամավորներ, այդ թվում՝ Աննա Մկրտչյանն ու Հայկ Մամիջանյանը։ Մի քանի րոպե տեւած խառնաշփոթից հետո անվտանգության աշխատակիցներն ինչ-որ մեկին հեռացրին տարածքից, լրագրողներին էլ հորդորեցին չխախտել իրենց համար սահմանված աշխատանքային գոտու սահմանները։

Րոպեներ անց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը լրագրողներին հայտնեց, որ ՔՊ-ականները վեճը փորձել են շարունակել դահլիճից դուրս, եւ իրենց պատգամավորներ Բաբկեն Թունյանի ու Նարեկ Բաբայանի հետ եկել է մի կասկածելի անձ, որը բղավել է՝ «ինչո՞ւ եք հայհոյում»։ Մինչդեռ, Արմենուհի Կյուրեղյանի պնդմամբ, ընդդիմադիրներից որեւէ մեկը չի հայհոյել, այդ անձն այդպես է բղավել՝ իր սադրանքն արդարացնելու համար։

ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի պարզաբանումը՝ շուտով։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930