Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Նորավան բնակավայրում խաղաղ բնակիչ է զոհվել։ Ըստ վարչական ղեկավար Սլավիկ Պապյանի, հավանաբար մտածելով, որ հրադադար է, սեպտեմբերի 14-ի կեսօրին գյուղի վերեւի մասն է բարձրացել։ «Կամ գնացել է անասունների հետեւից, կամ էլ ասում են, թե իմացել է` վերեւում վիրավորներ կան, փորձել է օգնության հասնել»,-«Sputnik Արմենիային» ասել է վարչական ղեկավարը։ 29-ամյա տղամարդը 4 զավակ ունի։
Արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ տեղեկացնում է, որ սեպտեմբերի 14-ին, ժամը 13։00-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորավան գյուղի մոտակայքում։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է սահմանային դիտարկվող հատվածում։ Հրշեջ-փրկարարները նշված հատվածում հայտնաբերել են զինծառայողի դի եւ մոտեցրել զինվորական բուժծառայության ավտոմեքենային:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ից, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի եւ Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:
Նշենք նաեւ, որ այս պահին Նորավանում հարաբերական անդորր է, կրակոցների ձայներ չեն լսվում։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ