Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ դատավորի թեկնածու Սեդա Սաֆարյանը ԱԺ-ում խոսեց նախկին իշխանությունների ապօրինությունների, «պետական տեռորի» մասին

Սեպտեմբեր 15,2022 11:30

ՍԴ դատավոր Արեւիկ Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է այս տարվա դեկտեմբերին: Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Սեդա Սաֆարյանի թեկնածությունը: Այսօր ԱԺ-ում արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը ներկայացրեց Սեդա Սաֆարյանին՝ ասելով, որ նա համապատասխանում է Սահմանադրությամբ ամրագրված ՍԴ դատավորի համար պահանջներին, հանդիսանում է միայն ՀՀ քաղաքացի:

Իր ելույթում Սեդա Սաֆարյանը խոսեց նախկին իշխանությունների գործելաոճի մասին ու հայտարարեց, որ բոլոր նախկին իշխանությունները իրավական համակարգը հարմարացրել են իրենց քաղաքական շահերին: Ըստ նրա, 2018-ից է, որ իշխանությունները հետապնդել են սահմանադրական ժողովրդավարական դառնալու նպատակ: Դրանից առաջ ապօրինություններ են եղել, 20-ամյա ոչ ժողովրդավարական կառավարում, պետական ինստիտուտների անիրավչություն:

Անդրադառնալով Մարտի 1-ի իրադարձություններին՝ Սեդա Սաֆարյանն դրանք որակեց «պետական տեռոր», որից բազում քաղաքացիներ են տուժել: Նա ասաց. «Այն խարան է ոչ մայն Հայաստան պետության ու ժողովրդի համար, այլ՝ մի հանգրվանի, երբ Հայաստանի դատաիրավական համակարգը վերջնականապես շեղվեց իր սահմանադրական առաքելությունից: Այս փաստը չվրիպեց միջազգային հեղինակավոր կազմակերպությունների աչքից ու ԵԽԽՎ-ում Հայաստանի դեմ ծնվեցին հիմնավոր եւ ծանրակշիռ բանաձեւեր, որոնցում հստակ պահանջներ են պետության առաջ դրվում՝ ապահովել մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը, օբյեկտիվ քննություն իրականացնել Մարտի 1-ի 10 զոհի եւ քաղաքական երանգ ունեցող մյուս գործերով»:

Նա խոսեց 2008-ին քաղբանտարկյալների, քաղաքական հալածանքների մասին, որոնք ստիպել են իրեն փաստաբանական գործունեությամբ զբաղվել. «Ես ականատես եմ եղել, թե ինչպես են հետապնդումների ենթարկվել 70-ամյա Սերյոժա Սիրադեղյանը եւ Յուրիկ Մամյանը: Առաջինը հանդիսանում է Վանո Սիրադեղյանի եղբայրը, երկրորդը՝ քրոջ ամուսինը, Մուշեղ Սաղաթելյանը, Իսահակ Մալխասյանը, Վարդգես Հարությունյանը, Արման Շահինյանը, Սմբատ Այվազյանը, Դավիթ Առաքելյանը, Մյասնիկ Մալխասյանը եւ շատ շատեր, որոնք հետապնդումների պատճառով հեռացել են Հայաստանից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930