ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացմամբ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 135-րդ եւ «Դատախազության մասին» օրենքի 43-րդ հոդվածների համաձայն՝ գլխավոր դատախազն իր պաշտոնը ստանձնում է ԱԺ նիստում տրված երդմամբ:
Սեպտեմբերի 15-ի ԱԺ հերթական նիստում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երդվել է. «Ստանձնելով գլխավոր դատախազի պաշտոնը՝ երդվում եմ՝ անշեղորեն ղեկավարվել ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ՀՀ սահմանադրական կարգն ու անվտանգությունը, իմ գործունեությամբ ամրապնդել օրինականությունը, բարձր պահել դատախազության հեղինակությունը, դատախազի կոչումն ու բարի համբավը»:
Խորհրդարանականները շնորհավորել են գլխավոր դատախազին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Այնուհետեւ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Կարդացեք նաև
Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է սեպտեմբերի 14-ին քննարկված օրինագծերը:
ԱԺ