Լրահոս
Օրվա լրահոսը

Օրհասական պատերազմ է, Հայաստանի լինել-չլինելու պատերազմը, չնայած, որ ԱԺ նիստերից, անհեթեթ հարցերից այդ լրջությունը չի երեւում. Գայանե Աբրահամյան

Սեպտեմբեր 15,2022 10:08

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Օրհասական պատերազմ է, Հայաստանի ԼԻՆԵԼ-ՉԼԻՆԵԼՈՒ պատերազմը, չնայած, որ ԱԺ նիստերից, անհեթեթ հարցերից այդ լրջությունը չի երեւում ու այդտեղ է նաեւ խնդիրը, հասկանում եմ բոլորիս զայրույթն ու անվստահությունը…

ԲԱՅՑ ՄԻԱԿ բանը, որ պետք է պահանջենք այսօր` պատերազմական դրություն հայտարարելն է, համազգային մոբիլիզացիա կազմակերպելն ու զինվորի թիկունքին կանգնելն է։

Այո՛, այստեղ հասանք հանցավոր սխալների ու անգործության հետեւանքով, բայց թշնամին այս պահին մեր տանն է արդեն ու տան ներսում կռիվը մեզ միայն թուլացնում է, տրիվիալ բաներ եմ գրում գուցե, բայց իրավիճակն է այդպիսին, այս մի կռիվն էլ պետք է տանք, իսկ պատասխանի ժամանակը դեռ կգա։

Ինչ պետք է անենք այսօր.

Հանրային խմբերով ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔԻ ՇՏԱԲԵՐ ձեւավորել առնվազն 3 ուղղությամբ համակարգված աշխատանքի համար.

– ՍԱՀՄԱՆԻ ԿԱՐԻՔՆԵՐԸ գնահատել ու համակարգված աջակցություն կազմակերպել

– ՍՈՑԻԱԼԱԿԱՆ խնդիրները, տարհանված բնակչության կարիքները ճշտել ու աջակցությունը կազմակերպել

– ՄԻՋԱԶԳԱՅԻՆ հարթակների, միջազգային լրատվամիջոցների ու սոցիալական ցանցերի հետ համակարգված եւ ուղղորդված աշխատանք` հստակ ու ճիշտ ուղերձներով, ՍՓՅՈՒՌՔԻ ներուժի ներգրավում (սա ես վերցնում եմ ինձ վրա ու գրեք, ով ուզում է միանալ)։

Եթե այսօր չգործենք, հետո գուցե մեզ չներենք, հետո գուցե չափազանց ուշ կլինի։ Ամենասարսափելին այն է, որ բոլորովին վստահ չեմ, թե հետո չենք մեղադրելու, որ չի վճարվել գինը (ստորագրվել փաստաթուղթը) ավելի շուտ, ինչպես մեղադրում էին շատերը 2020-ին, որը գուցե հետո ավելի մեծ կորուստներով ստորագրվելու է, չգիտեմ, բայց եթե որոշվել է, որ ԿՌՎՈՒՄ ԵՆՔ, ուրեմն կռվում ենք միայն արտաքին թշնամու դեմ ու խիստ համակարգված։

ԶԻՆՎՈՐԻ ԹԻԿՈՒՆՔԻՆ ԼԻՆԵՆՔ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930