Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Այս հայտարարությունից երկու տարի անց ոչ միայն Արցախում բնականոն կյանքը չի վերականգնվել, այլեւ Հայաստանի ապագան է հարցականի տակ․ «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 15,2022 09:53

«Ես վերցրել եմ պատասխանատվություն՝ գնալու ծանր որոշումների՝ հանուն խաղաղության, բայց դրանք չեն նշանակում Հայաստանի Հանրապետության պետական շահերին հակասող որոշումներ: Այդ որոշումներին պիտի գնանք՝ երաշխավորելու Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, տեւական կայունությունը, խաղաղությունը»,- այս խոսքերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է երեկ Ազգային ժողովում: Այսպիսի հայտարարություններ 2020 թվականի նոյեմբերի իննից հետո բազմիցս ենք լսել, եւ նա ոչ մեկ անգամ հայտարարել էր, թե ցանկացած որոշում արվում է նրա համար, որ սահմաններն ամուր լինեն:

Օրինակ՝ 2020 թվականի նոյեմբերի 22-ին Երեւանում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ, պաշտոնական հաղորդագրության համաձայն, քննարկել առաջիկա անելիքները: Փաշինյանն իր խոսքում ասել էր. «Պետք է կենտրոնացնենք ուժերն Արցախում բնականոն կյանքը վերականգնելու, մեր հայրենակիցների վերադարձն ապահովելու եւ անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար»: Այս հայտարարությունից երկու տարի անց ոչ միայն Արցախում բնականոն կյանքը չի վերականգնվել, այլեւ Հայաստանի ապագան է հարցականի տակ։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930