ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ՖԲ գրառումը
Առ այսօր Նիկոլ «վարչապետ» ունեցող ժողովուրդի մուննաթը աշխարհի վրա ոչ ոք լուրջ չի ընկալում։
Աշխարհում գիգանտների կռիվ է գնում ՝ տարբեր ճակատներով:
Սրիկա իշխանությունը Հայաստանը դարձրեց այդ ճակատներից մեկը:
Կարդացեք նաև
Ռուսաստանն ունի իր հարցերն Ուկրաինայում, իր ո՛չ փափուկ ուժն է բավարար, ո՛չ կոշտ ուժը՝ Հարավային Կովկասում արագ խնդիրները կարգավորելու համար:
Այս ընթացող պատերազմը ռուսներին հարկավոր չի, նրանց հեղինակությունն ընկնում է աշխարհում, որովհետև չունեն բավարար ուժ իրենց դաշնակցին օգնելու համար, իսկ Թուրքիայի հետ այլ դաշտերում անգամ «խաղում են»:
Արևմուտքի պահվածքը շատ բազմազան է. 44-օրյա պատերազմին լռողներն այսօր իրենց շահից ելնելով Ադրբեջանին կոչում են ագրեսոր, քանզի այս անգամ ազնիվ լինելը իր խաղի կանոններում ձեռնտու է։