Լրահոս
Օրվա լրահոսը

Փնտրվում է վարչապետի թեկնածու

Սեպտեմբեր 15,2022 05:19

«Մենք երեխաներ չենք, ու իրավիճակը պիտի հասկանանք։ Նոր խոսել եմ Իշխան Սաղաթելյանի հետ։ Իրենք ասում են՝ մենք այստեղ ենք, գնացեք բերեք 18 պատգամավորի»,-հայտարարեց Էդգար Ղազարյանը; Հանրահավաքի մասնակիցները ակնարկեցին՝ «Մենք գնա՞նք, թող իրանք գնան»։

Ըստ Էդգար Ղազարյանի, որ սպասենք՝ այս ժամին գան խորհրդարան՝ չեն գա։ «Կոնկրետ չեն զանգել ԱԺ նախագահին, որ գա եւ հրավիրի աշխատակազմ՝ ապահովելով պատգամավորների ներկայությունը»,-ասաց նա։

Ղազարյանը նաեւ պարզաբանեց, որ Սահմանադրությամբ վարչապետին անվստահություն հայտնելուց հետո, պիտի թեկնածու ունենան։ «Իրենք չունեն թեկնածու։ Ես դեռ օգոստոսի 23-ին  ասացի՝ եթե ինձ էլ չեք առաջադրում, ուրեմն գործընթացը չեք սկսում։ Մեր երկիրը անտերության է մատնված»,-ասաց Էդգար Ղազարյանը։ Նա առաջարկեց ընդդիմադիր պատգամավորներին գալ հարթակ ու հայտարարել, թե ով է վարչապետի թեկնածուն։

«Իջի՛, իջի՛ այդտեղից, դա քո տեղը չի։ Միկրոֆոնը դիր՝ իջի»,- հորդորեցին Ղազարյանին, մի քանի հոգի էլ վանկարկեցին, որ իրեն են տեսնում վարչապետի պաշտոնում։

Ավելի ուշ հանրահավաքի մասնակիցները որոշեցին առավոտյան կրկին հավաքվել Բաղրամյան պողոտայում, Ազգային ժողովի շենքի մոտ եւ պահանջել, որ իշխանական պատգամավորները միանան վարչապետի հրաժարականի պահանջին:

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930