«Այս պահին ՔՊ-ական պատգամավորները գտնվում են ամառանոցում՝ Փաշինյանի մոտ»,-հայտարարեցին վարչապետի հրաժարականի պահանջով նախաձեռնված հանրահավաքում։ Սա հանրահավաքի կազմակերպիչներին հայտնեցին ընդդիմադիր պատգամավորները, երբ առաջարկվեց խմբերով գնալ իշխանական պատգամավորների տները եւ նրանց «բերման» ենթարկել։
Հանրահավաքի մասնակիցներին հորդորեցին սպասել՝ չցրվել, նաեւ կոչ արվեց տանը նստածներին միանալ միտինգավորներին։ Մեկ անգամ եւս հայտարարվեց, որ Հայաստանի մարզերից մարդիկ ճանապարհին են եւ գալիս են միանալու հանրահավաքին։
Այս պահին հանրահավաքի մասնակիցները սպասում են հետագա գործողությունների հրահանգին։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ