ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը, վերլուծելով ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթը, ասաց. «Մենք ինչի՞ հետ գործ ունենք. անկարող, ոչ կոմպետենտ իշխանությա՞ն, թե՞ թուրք-ադրբեջանական գործակալների հետ, որոնք զավթել են իշխանությունը: Ես հակված եմ երկրորդ տարբերակին:
Այս ազգակործանն ասում էր, որ մենք ունենք գումար, բայց չենք կարողանում հավուր պատշաճի զենք ու զինամթերք մատակարարել մեր բանակին: Եվ դա ասում է այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահը 44-օրյա պատերազմից հետո ասում էր, թե որտեղի՞ց հայկական բանակին այդքան մեծ քանակի զենք, որովհետեւ միայն ռազմավարը՝ ոչ այն զենք-զինամթերքը, որը պատերազմի ընթացքում օգտագործվել է կամ ոչնչացվել, Բաքվի բռնակալի կողմից գնահատվել էր $4 միլիարդ: Նա ասում էր, թե հայկական զենքը այդքան շատ լինել չի կարող, որովհետեւ բյուջետային հնարավորությունները այդպիսին չեն: Հիշեցում: Միայն նախագահ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը ձրի ստացել է 50 հազար տոննա զենք ու զինամթերք: Երեւանից Սեւան մայրուղին մոտ 50 կիլոմետր է` 50 հազար մետր: Պատկերացրեք, որ դուք քայլելով գնում եք Երեւանից Սեւան եւ յուրաքանչյուր մետրի վրա տեսնում եք մեկ տոննա զենք ու զինամթերք, ձրի բերված զենք ու զինամթերք: Զուգահեռ անցկացնենք. Այս ազգակործանն ասում է՝ ունենք գումար, բայց ինքը չի կարողանում զենք մատակարարել բանակին: Էլի նույն հարցը պետք է տամ. Մենք գործ ունենք անկարող ու ոչ կոմպետենտ ղեկավարի՞, թե թուրք-ադրբեջանական գործակալի: Ես երկրորդ տեսակետի կողմնակիցն եմ:
Ինքը ասում էր՝ զարմանալի է, բոլորը ինձնից հարցնում են՝ ինչո՞ւ չկանգնեցրեցիր պատերազմական գործողությունները, բայց ոչ մեկը չի հարցնում. թե ինչո՞ւ չհաղթեցիք այդ պատերազմը: Այդպիսի հարց կարող էին տալ առաջին նախագահին, երկրորդ նախագահին, երրորդ նախագահին, որովհետեւ նրանք ցույց են տվել, որ հակառակորդին ծնկի բերող նախագահներ են: Եվ ակնհայտ է իր հարցի պատասխանը, թե ինչո՞ւ իրենից դա չեն հարցրել: Որովհետեւ հարցնողների մի մասը իրեն համարում են անկարող ու ոչ կոմպետենտ, մյուս մասը՝ թուրք-ադրբեջանական գործակալ: Ահա թե ինչո՛ւ իրենից դա չեն հարցրել:
Եվս մի հիշեցում նրա ելույթից: Ասում էր, որ Ալիեւի նպատակները շատ ակնհայտ են: Դրանք սկսվում են Սյունիքի վերջին գյուղից եւ ավարտվում են մայրաքաղաք Երեւանով: Էլի նույն հարցն է ծագում՝ լավ մենք ո՞ւմ հետ գործ ունենք՝ անկարող ու ոչ կոմպետենտ մի մարդո՞ւ, թե՞ թուրք-ադրբեջանական գործակալի: Ես երկրորդի կողմնակիցն եմ:
Կարդացեք նաև
Եթե մեզ չհաջողվի օր առաջ վռնդել այս թուրք-ադրբեջանական ոհմակին իշխանությունից, չկանգնեցնել սրանց դատարանի առաջ, ապա տեղի կունենա այն ավարտը, ինչ այս թուրք-ադրբեջանական գործակալը հայտարարեց ԱԺ-ում: Թուրքերը կմտնեն Երեւան ու կմտնեն յուրաքանչյուր հայ օջախի ննջասենյակ»,-ասաց Գագիկ Մինասյանը
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ