«Մնաց 15 րոպե, մինչեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների տված ժամանակը, եկեք այս միկրոֆոնը հանգիստ թողնենք»,-հայտարարվեց վարչապետի հրաժարականի պահանջի համար նախաձեռնված հանրահավաքում։
Սակայն հենց այդ պահին հրապարակեցին իշխանական խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցազրույցից մի հատված, որը քիչ առաջ եթեր է հեռարձակվել հանրային հեռուստաընկերությամբ։ «Ուղիղ 7 ժամից զինկոմիսարիատը կգնա միտինգավոր տղամարդկանց հետեւից եւ նրանց կտանի առաջնագիծ»,–ասել էր Ալեքսանյանը։
Ի վերջո որոշեցին, միկրոֆոնը հանգիստ թողնել եւ փորձել խորհրդարանի շենքում գտնվող պատգամավորներից տեղեկություն ստանալ՝ թե արդյո՞ք տեղյակ են, թե ովքեր են գալու խորհրդարան։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ
Կարդացեք նաև