«Տեսեք, ո՞վ է եկել այստեղ»,-Ազգային ժողովի շենքի մոտ տեղի ունեցող հանրահավաքում հայտարարեցին կազմակերպիչները։ Այդ պահին հարթակ բարձրացավ «Ուժ հայրենյաց» կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանը։ Սակայն, հանրահավաքի մասնակիցները սուլոցներով թույլ չտվեցին նրան ելույթ ունենալ։ Արզաքանցյանին հրեցին ու հարթակից իջեցրին։ Նա ոչինչ չասաց ու հեռացավ։
Հիշեցնենք, որ խորհրդարանի շենքում ընդդիմադիր պատգամավորները սպասում են «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներին։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ