«Ես դիմում եմ բանակի այն սպաներին, եթե պատիվ ունեն, հայտարարեն, որ մեր կողքին են։ Մենք պատերազմի մեջ ենք, երբ փոխվի Նիկոլ Փաշինյանը, մենք ենք կանգնելու ձեր կողքին։ Արձագանքեք ու ասեք, որ մեզ հետ ենք»,-դիմելով սպաներին՝ ասաց «5165» շարժման ղեկավար Կարին Տոնոյանը՝ ԱԺ շենքի մոտ տեղի ունեցող հանրահավաքում։
Նա նաեւ կարդաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների հասցեները։ «Գնում ենք այս հասցեներով, ու առանց բռնության նրանց ուղեկցենք այստեղ»,-ասաց նա։ Ըստ Կարին Տոնոյանի՝ այլեւս ելք չկա, պիտի գան ու ստորագրեն վարչապետի անվստահություն հայտնելու փաստաթուղթը։
Որոշվեց նախ գնալ Երեւանի Կենտրոն թաղամասում ապրող իշխանական պատգամավորների տները։
«Պիտի համբերատար լինենք, մնանք այստեղ, շրջափակենք Ազգային ժողովի շենքը, որ մեր նախաձեռնությունը ավարտենք»,-ասաց նա։
Կարդացեք նաև
Առաջինը շարժվեցին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հասցեով։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ