Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը հայտարարեց, որ իրենք խորհրդարանի շենքում են, սպասում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին։ «Սպասենք, եթե չգան, մենք կգնանք իրենց հետեւից»,–ասաց նա։
Վարդեւանյանը առաջարկեց եւս կես ժամ տալ այդ պատգամավորներին։ Հավաքվածները համաձայնվեցին։ Հանրահավաքի մասնակիցներին կոչ արվեց մնալ մինչեւ լուսաբաց ու երկիրը տանել հաղթանակի։
Հանրահավաքում ելույթ ունեցողները կոչ արեցին ժողովրդին երդում տված Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին ձերբակալել «բունկերում գտնվող Փաշինյանին»։
Հանրահավաքի կազմակերպիչները հորդորում են բողոքի ցույցի մասնակիցներին չմտնել Ազգային ժողովի շենք, թույլ տալով պատգամավորներին աշխատել։
Կարդացեք նաև
«Առանց Նիկոլ Հայաստան»,-վանկարկում են հավաքվածները
Արմեն ԴԱՎԹՅԱՆ
Լուսանկարը՝ Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան էջից