Լրահոս
Օրվա լրահոսը

Նռնաձորը Մեղրիի դարպասն է, այն պետք է արյան գնով պահել․ Քոչինյանը` Փաշինյանի հայտարարության մասին. «Ա1+»

Սեպտեմբեր 15,2022 00:45

«Եթե մենք ուղիղ աշխատեինք Ադրբեջանի հետ, կարծում եմ, ինչ-որ տարբերակ գտած կլինեինք։ Կարողանայինք ընդհանուր մի բան գտնել, որ երկու կողմին էլ և կբավարարեր, և չէր բավարարի, իդեալական տարբերակ չէր լինի։ Ինչո՞ւ եք կարծում, որ իրենք էլ չէին ուզենա մեզ հետ լեզու գտնել, հատկապես 90-ականներին, երբ մենք էինք ուժեղի դիրքերից խոսում։ Հիմա իշխանությունները պետք է ճիշտ խոսողին գտնեն»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց տրանսպորտի և կապի նախկին նախարար Հենրիկ Քոչինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերություններին։

«Նռնաձորը դեպի Մեղրի մեր դարպասն է, Մեղրիի մուտքն է։ Դա սպասելի էր։ Բայց արյան գնով էլ պետք է այդ դուռը պահել, բանակցություններով կլինի, թե՝ զենքով, դա պետք է պահել։ Նռնաձորը զիջեցիր, Մեղրին ես զիջում, Մեղրին զիջեցիր, Սյունիքն ես զիջում»,- հավելեց Հ․Քոչինյանը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930