Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Անհապաղ դադարեցնել Ադրբեջանին հետագա օգնությունը». պահանջում են ԱՄՆ-ի կոնգրեսականները

Սեպտեմբեր 15,2022 00:35

ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի երկկուսակցական համանախագահներ՝ ԱՄՆ ներկայացուցիչներ Ադամ Շիֆը (Կալիֆորնիա), Ֆրենկ Փալոնը (Նյու Ջերսի), Գաս Բիլիրակիսը Մ. (Դ-Կալիֆորնիա), և Դեյվիդ Գ. Վալադաոն (Ռ-Կալիֆորնիա) ներկայացրին բանաձեւ, որը դատապարտում է Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի չհրահրված ռազմական հարձակումները: Կոնգրեսականները սույն փաստաթղթով պահանջում են Բայդենի վարչակազմից անհապաղ դադարեցնել Ադրբեջանին հետագա օգնությունը: Հայտնում է Ամերիկայի ձայնը:

«Մենք խստորեն դատապարտում ենք ադրբեջանական ուժերի մահաբեր հարձակումներն ինքնիշխան Հայաստանի տարածքում։ Ադրբեջանական բռնության այս աղաղակող էսկալացիան ցույց է տալիս, թե որքան քաջալերված է իրեն զգում Ալիևի վարչակարգը, երբ նրա կազմակերպած ագրեսիան հանդիպում է միջազգային հանրության խուլ լռությանը և կեղծ անհասկանալի փաստարկներին՝ Ադրբեջանին տալով իր հարձակումները շարունակելու և ընդլայնելու կորով: Մենք կոչ ենք անում Բայդենի վարչակազմին և Պետդեպարտամենտին միանշանակ կերպով դատապարտել Ադրբեջանի գործողությունները և անհապաղ դադարեցնել ամբողջ օգնությունն Ալիևի ռեժիմին։ Մենք ամուր կանգնած ենք Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին՝ աջակցելով նրանց տարածքային ամբողջականությունը, խաղաղության և ազատության իրավունքը», – ասված է Շիֆի, Փալոնի, Բիլիրակիսի, Շպեյերի և Վալադաոյի կողմից հրապարակված որոշման բանաձեւում:

Չնայած Ադրբեջանի շարունակական և լավ փաստագրված հարձակողական ուժի կիրառմանը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ, Պետդեպարտամենտը շարունակել է ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին՝ հրաժարվելով Ազատության աջակցության ակտի 907-րդ ակտից:

Բանաձեւը մասնավորապես.

  • Դատապարտում է Ադրբեջանին 2022թ.-ի սեպտեմբերի 13-ին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ չհրահրված ռազմական հարձակման համար և կոչ անում անհապաղ և անվերապահ կերպով դադարեցնել կրակը.
  • Նախագահ Բայդենին կոչ է անում անհապաղ դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ամբողջ օգնությունը՝ համաձայն Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածի: Վարչակազմին կոչ է անում հասկացնել նախագահ Ալիևին, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ հետագա հարձակումները կհանգեցնեն պատժամիջոցների կամ այլ միջոցների.
  • Վերահաստատում է Միացյալ Նահանգների վճռական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և նրա վճռական հակազդեցությանն` ընդդեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի և միջազգային օրենքների ու նորմերի բացահայտ խախտումների.
  • Աջակցում է ԱՄՆ-ի և միջազգային մարդասիրական օգնության ծրագրերը` բավարարելու ադրբեջանական ագրեսիայի զոհերի հրատապ կարիքները ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում:

«Ամերիկայի Ձայն»-ի Հայկական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930