Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՊ-ի պատգամավորներին մեկ ժամ, չեկաք, գալու ենք ձեր տները». Բաղրամյան պողոտայում իշխանական պատգամավորներին մեկ ժամ ժամանակ տվեցին

Սեպտեմբեր 15,2022 00:30

Բաղրամյան պողոտայում լարված վիճակ է: Քաղաքացիներից ամեն մեկն իր առաջարկն ունի, կան քաղաքացիներ, որոնք ուզում են մտնել դատարկ ԱԺ շենք: 5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը կոչ է անում սադրանքների չդիմել՝ բացատրելով, որ անիմաստ է դատարկ ԱԺ շենք մտնելը: Նա կոչով դիմեց նաեւ ՔՊ պատգամավորներին:

«Մենք ձեր տեղը գիտենք, բայց ձեզ համար ավելի հարգալից կլինի, որ դուք գաք, ստորագրեք»,- հայտնեց Կարին Տոնոյանը:

Ցուցարարներին կառավարելը դարձել է շատ դժվար, բեմահարթակում կանգնածները պարբերաբար կոչ են անում մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը, աղոթել:

Ավելի ուշ զոհվածների հարազատներին կանչեցին առաջ:

Հավաքվածները նաեւ քննարկեցին, թե ինչքան ժամանակ տան ՔՊ-ական պատգամավորներին, որ նրանք գան ստորագրեն վարչապետին անվստահություն հայտնելու թուղթը: Ընդհանուր քննարկման արդյունքում որոշվեց նրանց եւս, ինչպես ընդդիմադիր պատգամավորներին, տալ մեկ ժամ ժամանակ:

«ՔՊ-ականներին տալիս ենք ժամանակ, ոչ թե ժամ ենք դնում նրանց վրա, այլ, ժամանակ ենք տալիս, որ շուտ վերջացնենք, գնանք երեխեքի մոտ: ՔՊ-ի պատգամավորներին մեկ ժամ, չեկաք, գալու ենք ձեր տները»,-հայտարարեցին բեմահարթակից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930