Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրեա Օրսինի. Իտալիայի կառավարությունը պետք է միանա ամերիկյան դիվանագիտության և Եվրամիության ջանքերին, որ Հայաստանում քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը չշարունակվեն

Սեպտեմբեր 15,2022 00:17

Անդրեա Օրսինին /Forza Italia-ի պատգամավոր և Պատգամավորների պալատում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ/ հայտնել է  «խոր մտահոգություն Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հնարավոր վերսկսման կապակցությամբ։ Ադրբեջանական բանակի կողմից իրականացված նոր հարձակումը կրկին բռնկել է արյունալի ու վտանգավոր հակամարտություն։

Ռազմական ուժի կիրառումը` որպես տարածքային վեճի լուծման միջոց անընդունելի է և հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ժողովուրդների համակեցության կանոններին»:

«Իտալիայի կառավարությունը,- ասել է Օրսինին,- պետք է միանա ամերիկյան դիվանագիտության և Եվրամիության ջանքերին, որպեսզի ռազմական գործողությունները երկու երկրների սահմանին և, մասնավորապես, Հայաստանում քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը չշարունակվեն։  Վերջին ամիսների ընթացքում ձեռք բերված հրադադարը պետք է պահպանվի և ամրապնդվի՝ խաղաղության ավելի ընդլայնված համաձայնագրի հասնելու նպատակով»։

Շնորհակալություն ենք հայտնում պատգամավոր Օրսինիին իր դավանած բարձր արժեքների և մշտապես արդարության կողքին կանգնելու համար։

Իտալիոյ Հայոց Միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930