«Ադրբեջանի հետ սահմանին բախումների ժամանակ 49 հայ զինվորների սպանությունը սպառնում է նոր արյունալի պատերազմի ճակատ բացել Եվրոպայի դարպասների մոտ։
Հայաստանն ու Ադրբեջանը, որոնք երկու պատերազմ են մղել 1990-ականներին և 2020թ.՝ Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանի համար – պետք է վար դնեն զենքերը և նստեն սեղանի շուրջ՝ բանակցելու կայուն խաղաղություն։
Ադրբեջանական բանակը պետք է հետ քաշի հայերի դեմ օգտագործվող իր ծանր հրետանին և անօդաչու թռչող սարքերը և դադարեցնի սահմանամերձ շրջանների ռմբակոծումը, որոնք չեն առնչվում Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանին։
Անհրաժեշտ է անհապաղ և լիակատար հրադադար»,- ասում է Էմիլիո Կառելլին (IC)։
Կարդացեք նաև
«Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը դիվանագիտական միակ ելքը պետք է լինի՝ ճգնաժամից դուրս գալու համար։
Եվրամիությունը պետք է պարտավորվի միջնորդ հանդիսանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Հարավային Կովկասի խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու համար։ Երկու երկրների կողմից արդեն իսկ ձեռք բերված հրադադարը նույնպես պետք է ամրապնդվի ՆԱՏՕ-ին ԵՄ միջամտության միջոցով:
Ռազմական դաշինքը, որի հիմնարար հենասյուներից է նաև Իտալիան, պետք է նպաստի Թուրքիայի հետ, երկրի, որը զինում և աջակցում է Ադրբեջանին, կայուն խաղաղությանը՝ շնորհիվ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը կայունացնելու միջոցառումների»,- եզրափակում է նա։
Իտալիոյ Հայոց Միություն