«Անցած գիշեր լուրջ միջադեպ է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. ադրբեջանական մի քանի ռազմական հենակետեր՝ օգտագործելով ծանր հրետանի, բազմաթիվ հրթիռային համակարգեր և մարտական անօդաչու թռչող սարքեր, սկսել են ինտենսիվ ռմբակոծել հայկական մի քանի քաղաքներ։ Հաշված րոպեների ընթացքում զոհվել են Հայաստանի 49 քաղաքացիներ և անհայտ թվով ադրբեջանցիներ։ Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ այս անխոհեմ, չպատճառաբանված և միանգամայն չարդարացված ագրեսիան Ադրբեջանի կողմից ոչ միայն ՄԱԿ-ի կանոնադրության, այլև Հելսինկյան եզրափակիչ ակտի և 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հռչակագրի ևս մեկ խախտում է։
Սև ծովից արևելք ընկած այս շատ վտանգավոր կրակի նոր ճակատը ի վիճակի է բոցավառելու աշխարհաքաղաքական տիրույթի մեծության պատրույգ՝ աներևակայելի հետևանքներով։ Այս պատմական պահին, երբ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն տալիս են հաստատակամության և համախմբվածության մեծ ազդանշան՝ բոլոր ջանքերով փորձելով ճնշել ռուսական ներխուժումը Ուկրաինայի դեմ, նույնքան հրատապ է, որ միջազգային հանրությունը դատապարտի Ադրբեջանի ագրեսիան ՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության։ Հայ ժողովրդին հայտնում եմ իմ մարդկային և քաղաքական անկեղծ մտերմությունը»:
Այս մասին ասված է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Իտալիայի պատվիրակության անդամ, սենատոր Անդրեա Կանջինիի (Azione) գրառման մեջ։
Իտալիոյ Հայոց Միություն