(9 Colonne գործակալություն)
Հռոմ, 14-ը սեպտեմբերի 2022թ․
«Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում բռնկված ողբերգական հակամարտության լույսի ներքո և վշտացած զոհերի ընտանիքներով, որոնց թիվը, ցավոք, շարունակում է աճել համաձայն պաշտոնական մամուլի հաղորդագրությունների, հույս ենք հայտնում, որ զինված ագրեսիան անմիջապես կդադարի, և որ միջազգային հանրությունը բացահայտորեն կդատապարտի ագրեսորին և ցանկացած գործողություն, որը խախտում է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը»:
Այս մասին համատեղ գրառմամբ հայտարարել են խորհրդարանականներ՝ Պաոլա Բինետտին, Ստեֆանո Բորգեզին, Ումբերտո Բուրատտին, Լաուրա Կավանդոլին, Ջուլիո Չենտեմերոն, Վիտո Կոմենչինին, Ջուզեպպե Դոնինան, Պաոլո Ֆորմենտինին, Նիկոլո Ինվիդիան, Ելենա Մուրելլին, Տուլիո Պատասինին, Կատիա Պոլիդորին, Ալբերտո Ռիբոլլան, Ջովաննի Տոմբոլատոն։
Կարդացեք նաև
Շնորհակալություն ենք հայտնում հայտարարությունը ստորագրած բոլոր խորհրդարանականներին՝ դավանած բարձր արժեքների և մշտապես արդարության կողքին կանգնելու համար։
Իտալիոյ Հայոց Միություն