Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնահատում ենք քաղաքացիների նվիրումը, բայց որեւէ դեղորայք հավաքելու կարիք չկա»․ Անահիտ Ավանեսյան

Սեպտեմբեր 14,2022 23:45

«Վիրավորում ստացած բոլոր զինվորները եւ քաղաքացիական անձինք ստանում են բուժօգնություն ԲԿ-ներում եւ զինվորական հոսպիտալներում։ Ձեւավորված է հստակ մեխանիզմ՝ շտապօգնության ծառայության, ԲԿ-ների աշխատանքի հստակ գծագրությամբ»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նշեց, որ վիրավորների թիվ չի հրապարակի, դա ՊՆ-ի լիազորությունն է։ «Այսօր վեց վիրավոր քաղաքացիական անձ ունենք։ Մի քաղաքացու վիճակը բավականին ծանր է։ Բժիշկները պայքարում են կյանքը փրկելու համար»,-նշեց Անահիտ Ավանեսյանը։

Նա տեղեկացրեց, որ արյան պաշարների համալրման հարցը մշտապես արդի է․ «Համակարգը պատրաստվածության բարձր մակարդակի է։ Բժշկական նշանակության ապրանքների եւ դեղորայքի ապահովվածությունն այս պահին ամբողջությամբ իրականացվում է։ Գնահատում ենք քաղաքացիների նվիրումը եւ աջակցելու ցանկությունը, բայց որեւէ դեղորայք հավաքելու կարիք չկա։ Խնդրում եմ նման հավաքատեղիներ չստեղծել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930