Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան․ «Ժողովուրդն ասի՝ սա մեր երազանքների թուղթը չի, ինչի՞ եք ստորագրել, մենք էլ կասենք՝ այո, բայց 100 տարվա համար ապահովում է խաղաղություն»

Սեպտեմբեր 14,2022 23:23

Ինչպես հայտնել էինք, քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ֆեյսբուքյան» ուղիղ միացմամբ հերքեց այսօր ԱԺ նիստում իր հնչեցրած խոսքերը ստորագրվելիք փաստաթղթի մասին։ Նա նշեց, թե ինչ է նկատի ունեցել՝ ԱԺ նիստում արված հայտարարությամբ․ «Իմ ասածը նշանակում է, որ մենք խաղաղության օրակարգ ենք որդեգրել եւ միշտ ասել ենք, որ դրա իրագործումը, ցավոք, միայն մի կողմից չէ կախված։ ՀՀ-ն պատրաստ է խաղաղության օրակարգով առաջ շարժվել։ Մենք հրապարակային մեր դիրքորոշումներն ասել ենք։ Ինչ-որ այսօր ասել եմ, նախկինում իմ ասածներից չի տարբերվում։

Ադրբեջանն առաջարկել է խաղաղության պայմանագրի համար կետեր։ Մենք ասել ենք, որ այդ կետերում մեր համար անընդունելի բան չկա, բայց մենք կարծում ենք, որ դա ՀՀ-Ադրբեջան օրակարգի ոչ բոլոր հարցերն է  ներառում։ Ավելացրել ենք, լրացրել ենք այդ օրակարգը, որը ներառում է նաեւ ԼՂ ժողովրդի իրավունքները, անվտանգության երաշխիքներն ու դրանից բխող համապատասխան կարգավիճակը կամ պայմանները, որոնք երաշխավորում են ԼՂ հայության անվտանգությունը»։

Փաշինյանը շարունակեց․ «Ինչո՞ւ եմ խոսել այսօր ՀՀ 29 000 քառ/կմ-ի մասին, որովհետեւ այսօր ոտնձգության է ենթարկվում ՀՀ-ն։ Այդ տարածքի տարածքային ամբողջականությունը մեր համար սակարկելի չէ։ Հայրենիքը սրբություն է եւ սակարկման ենթակա չէ»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում բառացի ասել է․ «Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի գոհ ու շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությունը 29,800 քմ/կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Ես շատ հստակ ասում եմ՝ այն որոշումը, որը սա ապահովելու է, ես այդ որոշումը ստորագրելու եմ։ Ու ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո Հայաստանի Հանրապետության հետ»։

Փաշինյանն անդրադարձավ նաեւ 2020-ի նոյեմբերի 9-ին իր ստորագրած թղթին․ «Նորից կարող եմ ասել, որ այդ թղթի ստորագրման ամենամեծ պատճառը եղել է այն, որ ես հասկացել եմ՝ եթե այդ թուղթը չստորագրեմ, մի քանի հազար զինվոր՝ 20 000 զինվոր հայտնվելու է շրջափակման մեջ»։

Ապա` նորից դարձավ ԱԺ-ում իր այսօրվա ելույթին․ «Իմ ուղերձը նրա մասին էր, որ եթե լինի այնպիսի տարբերակ, բանակցությունների արդյունքում հնարավոր լինի գալ մի թղթի, որը մեր երազանքների թուղթը չի, բայց, այնուամենայնիվ, ՀՀ-ի համար երկարաժամկետ խաղաղություն եւ անվտանգություն է ապահովում, մենք այդ․․․(կապն ընդհատվում է) ժողովուրդն ասի՝ սա մեր երազանքների թուղթը չի, ինչի՞ եք ստորագրել, մենք էլ կասենք՝ այո, երազանքի թուղթ չի, բայց ՀՀ-ի համար հարյուր տարվա համար ապահովում է խաղաղություն, անվտանգություն եւ այսպես շարունակ։ Եվ հա․․․պետք է մի քիչ ճկուն լինենք։ Այնպես չի, որ լուծումը պետք է ձեռնտու լինի մենակ մեզ։ 2018թ․-ից ասում եմ, որ լուծումները պետք է ձեռնտու լինեն բոլորին»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ից Ադրբեջանը լայնածավալ  ռազմական հարձակում է իրականացնում ՀՀ-ի սուվերեն տարածքների դեմ՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի սահմանային հատվածներից։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Հ․Գ․ Ուղիղ հեռարձակումը պարբերաբար ընդհատվում էր․ խոսքի առաջին հատվածը՝ այստեղ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930