«Նիկո՛լ, թող հանգիստ ապրենք, գնա՛, արա», Բաղրամյան պողոտան փակած քաղաքացիները այս կոչերով փորձում են բացել ԱԺ շենքի դարպասները: Նրանք թափահարում էին դարպասները ու դիմելով ոստիկաններին՝ բղավում. «Բացե՛ք, դռները արա՛, բացե՛ք դռները, նիկոլականնե՛ր»:
Հիշեցնենք, որ Փաշինյանի այսօր ՝«Ստորագրելու ենք մի թուղթ, որի արդյունքում լիքը մարդ դավաճան կասի:
Ես իմ վրա վերցրել եմ պատասխանատվություն՝ գնալու ծանր որոշումների՝ հանուն խաղաղության»,- հայտարարությունից վրդովված քաղաքացիները հավաքվել են ԱԺ շենքի դիմաց։
«Մեր երեխեքն են զոհվել, իր երեխեն ա՞ զոհվել, որ խոսում ա խաղաղ»,- բղավում էր մի կին:
Կարդացեք նաև
Քաղաքացիները պարբերաբար սուլում են, վանկարկում՝ «դավաճան»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ