Լրահոս
Օրվա լրահոսը

«Արա դուք նամուս ունենաք, էսօր փողոց դուրս կգա՞ք, երկրի կեսը շպիոն է եղել ձեր պաշտոնավարության ընթացքում, խոպանչիների բրիգադ եք դուք եղել». Փաշինյան

Սեպտեմբեր 14,2022 20:03

«Հիմա բաներ են բացահայտվում, որ պետք է պարզաբանվի դեռ: Համենայնդեպս, ինձ ԱԱԾ-ն զեկուցել է, որ պատերազմի դրվագ կա, որտեղ հրամայվել է կոնկրետ անձի կողմից, որ հակառակորդի կողմից գրաված, ապա հետ գրավված ռազմավարական նշանակության բարձունքը զինված ուժերը թողնեն եւ հեռանան: Պետք է բացատրություն լինի՝ որտեղից է եկել այդ հրամանը»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, որ կառավարությունը ամենաշահագրգիռն է, որ պարզաբանվեն պատերազմի դրվագները. «Շուշիի դրվագով մարդուն ձերբակալում են, մեկ էլ պարզվում է, հազար ներողություն, Ղարաբաղի խորհրդարանի կեսը պաշտպանում է: Չհասկացանք, հիմա Շուշին հանձնե՞լ են, թե՞ չեն հանձնել: Դուք չէի՞ք ասում: Թե՞ պարտադիր պիտի պարզվեր, որ ե՛ս եմ Շուշին հանձնել, որ բոլորն ասեին՝ ուռա՜, կեցցե արդարությունը»:

ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն ասաց, որ նման տեղեկություններ տարածողների նկատմամբ խիստ չեն գտնվել, Փաշինյանը չհամաձայնեց՝ ասելով. «Մարդիկ կան, ում ես հանձնարարել եմ, որ շատ խիստ գտնվեն, հետո պաշտոնից զրկվել են, այսօր ընդդիմության հարթակից դոշ են ծեծում՝ չգիտեմ Ազգային անվտանգության ծառայության սպաների միություն: Արա դուք նամուս ունենաք, էսօր փողոց դուրս կգա՞ք, երկրի կեսը շպիոն է եղել ձեր պաշտոնավարության ընթացքում, դուք ՀԿ եք հիմնում: ՀՀ-ում ձեր օրոք ԱԱԾ չի եղել, խոպանչիների բրիգադ եք դուք եղել: Թե բա՝ ԱԱԾ սպաների միություն, դուք՝ ուր, ԱԱԾ-ն՝ ուր: Ձեզնով ԱԱԾ-ն պիտի զբաղվի, որովհետեւ շատ դեպքերում հլը պետք է հասկանանք՝ դուք ամեն մեկդ քանի երկրի շպիոն եք ընդհանրապես»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հ․ Գ․ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունն ավելի ուշ անդրադառնալով այս հայտարարությանը՝ իր ՖԲ էջում գրառում է արել․ «Երկրի համար այս օրհասական պահին վարչապետի կողմից «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության հասցեին նման հայտարարությամբ հանդեսը գալն առնվազն զարմանքի տեղիք է տալիս։ Պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքները պետք է ուղղել իրական հասցեատերերին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ համբարձումեան says:

    Ամօթ առավոտին, որ այս մակարդակի ելույթներ դեռ կը տարածէ.
    Այլեւս բնաւ չպիտի կարդամ ձեր կայքը.

    Բարեւներ ընկերուհիներս Գաբրիելյանին եւ իսրաէլյանին։
    Նաեւ Աբրահամյանին։

    Ողջ մնաք

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930