Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոմանք դատվում են, որովհետեւ պարզվում է՝ էդ իմ տված 10 մլն-ը տարել են իրանց գարաժում 73 թվից պահվող դուրս գրած սնարյադների փոշին վրից մաքրել են, բերել մտցրել են ՊՆ պահեստ». Փաշինյան

Սեպտեմբեր 14,2022 19:15

«Դուք ի՞նչ եք արել, որ մենք հաղթանակ ունենանք. Ես էլ, ձեր թիմակիցը լինելով, փակ քննարկումների ժամանակ ձեզ այդ հարցը չեմ տվել»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Նա ի պատասխան հայտարարեց, որ 2018-ից առաջնորդվել է «ամեն ինչ բանակի համար» սկզբունքով. «Չի եղել իմ վարչապետության ժամանակ մի դեպք, երբ բանակը հարց բարձրացնի ու ես չլուծեմ այն՝ առնվազն ֆինանսական մասով: Այդքան քննադատված Սու-30-ի դեպքը դրա ամենավառ օրինակն է: Վարչապետը, նույնիսկ ՊՆ նախարարը, նույնիսկ ԳՇ պետը, որը հրետանավոր է, կամ սակրավոր է կամ հետեւակի մասնագետ է, ինքը պարտավոր չի փորձագետ լինել, թե որ օդանավը վերցնել, կան ռազմաօդային ուժեր, որոնք գնահատում են կարիքները: Դա գերժամանակակից ինքնաթիռ է՝ խելագար գնով: ԶՈՒ-ն ինձ ներկայացրել է ԶՈԻ սպառազինության եւ տեխնիկայի պլան առաջիկա 10 տարվա համար, որի ընդհանուր արժեքը եղել է 12 մլրդ դոլար: Ես հիմա չգիտեմ դա ինչի համար են արել, բայց ասել եմ՝ կանենք: Բոլորը զարմացել են, թե ո՞նց, 12 մլրդ-ի մենք զենք կարո՞ղ ենք ներդրում անել: Ասել եմ համոզված եմ, կարո՛ղ ենք:

Փորձել եմ այդ կամքը նաեւ մեր որոշ բարձրաստիճան զինվորականների մոտ ձեւավորել: Մարդիկ կան, որ պատերազմից հետո, նոյեմբերի 9-ից հետո հոխորտում են բերանները բացած, իսկ պատերազմի մեկնարկից առաջին վայրկյաններից նրանց միտքը եղել է, թե ոնց ժամ առաջ ճողոպրեն ռազմի դաշտից: Ու այսօրվա քրգործերով հիմնավորվում է, որ դա ոչ միայն իմ քաղաքական տպավորությունն է, այլ՝ շատ կոնկրետ փաստերով ու փաստարկներով հիմնավորված: Ես առաջին անգամ պատերազմից հետո եմ իմացել, որ մեր բանակում կա սաղավարտի եւ զրահաբաճկոնի խնդիր: Ինձ արձանագրում են, որ ՍՌՏ չգիտեմ որերորդ ծրագրի չգիտեմ որ էջում գրած է՝ սաղավարտ եւ բան: Կներեք, բայց վարչապետը պարտավոր չի հարյուր քանի էջը կարդա ու ասի՝ վայ, էս ինչ է գրած: Ինձ ինչ զեկուցվել է, որ պետք է բանակի համար, բանակը դա ստացել է: Ինձ եկել են ասել են, որ 15 մլրդ պետք է, որ բանակը սնունդը նորմալ ապահովի, ասել եմ՝ կտանք: Ինձ եկել են ասել են՝ 100 քանի մլն դոլար է պետք, որ ինքնաթիռ առնենք, ասել եմ՝ կտանք: Ինձ ասել են՝ արկեր առնելու համար այսքան մլն փող է պետք, ասել եմ՝ կտանք՝ 5 մլն, 10 մլն, 20, մլն, 30 մլն: Իսկ հիմա քրգործերով ոմանք դատվում են, որովհետեւ պարզվում է՝ էդ իմ տված 10 մլն-ը տարել են իրանց գարաժում 73 թվից պահվող դուրս գրած սնարյադների փոշին վրից մաքրել են, բերել մտցրել են ՊՆ պահեստ եւ այդպես շարունակ: Համենայնդեպս, նյութերը դրա մասին են վկայում՝ որեւէ մեկի անմեղության կանխավարկածը չխախտելով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930