Մտահոգությամբ եմ հետևում Հայաստանից եկող լուրերին, որտեղ երեկ երեկոյան ադրբեջանական բանակի հարձակումը պատճառել է 49 զոհ՝ այդ թվում խաղաղ բնակիչ, և բազմաթիվ վիրավորներ։
Ես միանում եմ Հայաստանի ինքնիշխանությունն ու ամբողջականությունը պաշտպանելու միջազգային հանրության կոչերին և կոչ անում կողմերին, որպեսզի գերակայեն երկխոսությունը, միջազգային օրինականության հանդեպ հարգանքը և տարածաշրջանի կայունությանն ուղղված ջանքերը։
Այդ մասին հայտարարել է Fratelli d’Italia կուսակցության նախագահ Ջորջա Մելոնին:
Շնորհակալություն ենք հայտնում տիկին Մելոնիին իր դավանած բարձր արժեքների և մշտապես արդարության կողքին կանգնելու համար։
Իտալիայում Հայաստանի դեսպանություն