Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սենատոր Մատեո Սալվինիին հանձնվեց ՀՀ Նախագահի կողմից շնորհված Երախտագիտության մեդալը

Սեպտեմբեր 14,2022 19:25

2022 թվականի սեպտեմբերի 14-ին Լեգայի դաշնային քարտուղար Մատեո Սալվինին այցելեց Հայաստանի Հանրապետության դեսպանություն։

Դեսպան Ծովինար Համբարձումյանը սենատոր Մատեո Սալվինիին հանձնեց Հայաստանի Հանրապետության Անկախության տարեդարձի առթիվ ՀՀ Նախագահի կողմից շնորհված Երախտագիտության մեդալը։

Դեսպանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց սենատոր Սալվինիին Հայաստանի Հանրապետության դեսպանություն կատարած այցի և Հայաստանի Հանրապետության Ազգային գալիք տոնի առթիվ շնորհավորանքների համար։

Սենատոր Սալվինին շնորհակալություն հայտնեց դեսպանին մեդալը հանձնելու համար՝ միաժամանակ խնդրելով  իր շնորհակալությունը փոխանցել Հայաստանի Հանրապետության Նախագահին։

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում երեկ բռնկված դրամատիկ հակամարտության լույսի ներքո՝ սենատորն ասաց, որ վշտացած է զոհերի ընտանիքների համար, որոնց թիվը, ցավոք, ըստ պաշտոնական հայտարարությունների շարունակվում է աճել, հուսալով, որ զինված ագրեսիան անհապաղ կդադարի, և որ միջազգային հանրությունը բացահայտորեն կդատապարտի ագրեսորին և ցանկացած գործողություն, որը խախտում է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը:

Սենատորը հիշեցրեց իտալացի և հայ ժողովուրդների պատմական կապերը, որոնց վկայությունն են այնպիսի վայրեր, ինչպիսիք են՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզին, Նեապոլի Սուրբ Գրիգոր Հայի եկեղեցին և շատ այլ վայրեր։ Նա ընդգծեց, թե ինչպես է հայ համայնքը լավ ինտեգրված սոցիալական հյուսվածքում, հարգելով օրենքները և նպաստելով Երկրի սոցիալական, տնտեսական և մշակութային կյանքին, ընդհուպ, որ նրա որոշ անդամներ կարևոր դիրքեր են զբաղեցնում աշխատանքի, մշակույթի և ակադեմիական աշխարհում։

Դեսպանը սենատոր Սալվինիին անկեղծ շնորհակալություն հայտնեց այն մեծ աջակցության համար, որ նա ցուցաբերել է ոչ միայն այժմ, այլև տարիների ընթացքում Հայաստանին և հայ ժողովրդին հուզող հարցերին։  Հայերը չեն մոռանա սենատորի ցուցաբերած աջակցությունը  2020 թվականի պատերազմի ամենածանր օրերին և նրա ներկայությունը Հռոմում Մոնտեչիտորիոյի դիմաց կազմակերպված ցույցին՝ խաղաղություն խնդրելու համար։

Դեսպանն ընդգծեց, որ սենատոր Սալվինին միշտ պաշտպանել է ճշմարտությունն ու արդարությունը՝ անկախ քաղաքական նպատակահարմարությունից։

Դեսպանը շեշտեց, որ սենատոր Սալվինին միշտ աջակցել և արժեւորել է այն ներդրումը, որ երկրում արմատավորված եւ  հազարամյա պատմություն ունեցող փոքրաթիվ հայ համայնքը ունեցել է Իտալիայի զարգացման և բարգավաճման գործում:

Unione degli Armeni d’Italia – Իտալիոյ Հայոց Միութիւն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930