Հայաստանի Գեղարքունիքի մարզի տարածքում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ուժերի տեղակայման կետը գնդակոծվել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից։ ՀՀ ՊՆ-ն նաև հայտնել է Գեղարքունիքի մարզում Վերին Շորժայի շրջանում ՌԴ ԱԴԾ մեքենաների գնդակոծման մասին։
ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության մամուլի ծառայությունից «Sputnik Արմենիային» հայտնել են, որ լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվության հետ կապված՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին և 14-ին տեղի ունեցած միջադեպերի հետևանքով սահմանապահ ծառայության աշխատակիցներ չեն տուժել։