Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես ձեզ գաղտնիք ասեմ՝ մենք առաջարկությունների նոր փաթեթ ենք ներկայացրել Ադրբեջանին, այն Բրյուսելում փոխանցել եմ Ադրբեջանի նախագահին». Փաշինյան

Սեպտեմբեր 14,2022 18:44

«Միջանցք, տարածք չենք տալու: Ինչքան էլ մենք աշխարհի ամենամեծ ու ամենահզոր պետությունը չենք, ուրիշների կարծիքը հետաքրքրում է մեզ երկրորդ հերթին: Մենք այս հարցով մեր դաշնակիցների հետ ունենք քննարկում այս հարցով եւ ունենք միասնական ըմբռնում: Չկա մի երկիր, որ մեզ հետ քննարկումներում խոսում է միջանցքի հարց: Եվ թե լինի մի երկիր, որը փորձի, մենք այդ քննարկումը չենք անի, որովհետեւ մենք չենք քննարկում միջանցքի հարց: Ի՞նչ միջանցք, ո՞վ է դա հորինել»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ադրբեջանը հղում է անում նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետին: Փաշինյանը հորդորեց աշխարհի բոլոր տառաճանաչ մարդկանց փնտրել միջանցք բառը 9-րդ կետում. «Կա միջանցքի մասին հիշատակում, դա Լաչինի միջանցքն է, որը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո»:

Նա ասաց, որ 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության մեջ տրվել է 9-րդ կետի բացվածքը, մեկնաբանությունը. «Ես ձեզ գաղտնիք ասեմ՝ մենք առաջարկությունների նոր փաթեթ ենք ներկայացրել Ադրբեջանին՝ եռակողմ հանդիպման ֆորմատով, այն Բրյուսելում փոխանցել եմ Ադրբեջանի նախագահին: Որ պահին այդ առաջարկությունը ընդունեն, մենք պատրաստ ենք անմիջապես անցնել դրա իրագործմանը: Ինչի մասին է այդ առաջարկությունը՝ մեր բոլոր հրապարակային հայտարարությունները՝ մենք պատրաստ ենք ճանապարհներ տալ եւ ստանալ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930