Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր հիշեցի՞ր, որ Ադրբեջանն ագրեսոր է. հերիք է ե՛ւ նալին խփես, ե՛ւ մեխին. Շարմազանով

Սեպտեմբեր 14,2022 17:48

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

Հերիք է ե՛ւ նալին խփես, ե՛ւ մեխին։

2016-ի ապրիլյան քառօրյա լայնամասշտաբ ռազմական գործողությունների ժամանակ ունեցանք 75 նահատակ եւ որեւէ բնակավայր չկորցրեցինք։

Հայ-ադրբեջանական ռազմական գործողությունները ՀՀ սահմանից հարյուրավոր կմ հեռու էին։

Այսօր՝ Նիկոլի ժամանակ 1 օրվա ընթացքում արդեն 105 նահատակ ունենք եւ շրջանառվում է 100 քառ.կմ տարածքի կորուստ։

Ու սա կարծես թե դեռ վերջը չէ։

Ու՞ր եք «800 հեկտարի» համար կոկորդ ճղող սուտ «հայրենասերներ»։

Թե տարածքային ու թե մարդկային զոհերի պատասխանատվությունը նիկոլիզմի խղճին են։

Երկու տարի ոչինչ չեն արել բանակը վերազինելու ու ադրբեջանական ագրեսիան կանխարգելելու համար, մսխել են պետության սուվերենությունը՝ եկել ԱԺ-ում հերթական «մեյմունությունն» են անում։

Ե՞ս էի խաղաղություն խոստանում։

Ե՞ս էի ասում՝ Սեւ լճի 30 տոկոսի համար հո՞ պատերազմ չեմ սկսելու։

Ե՞ս էի համաձայնություն տալիս Ադրբեջանի 5 կետերին։

Ե՞ս էի 2020-ի դեկտեմբերի 18-ին հայկական զորքերին հրաման տալիս մի քանի տասնյակ կմ նահանջելու՝ ադրբեջանցիներին բերելով ՀՀ ինքնիշխան տարածք։

Ե՞ս էի հրաժարվում Շուշին ու Հադրութը օկուպացված համարել։

Ե՞ս էի հրաժարվում Արցախ գնալ։

Նոր հիշեցի՞ր, որ Ադրբեջանն ագրեսոր է։

Հիմա ի՞նչ ես խոսում։

Հ.Գ. ՔՊ պատգամավորների հակառուսական հարցերը կարող է մի քանի «լայք» ավելացնի, բայց մեր պետության անվտանգությունը թուլացնելու է։

Ամոթ է, մանկապարտեզային պասերով հարց ու պատասխան մի արեք։

Հերիք է համ նալին խփեք, համ՝ մեխին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930