Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը ո՞ր քարտեզները նկատի ունի Քսենոփոնի ժամանակաշրջանի քարտեզներ կան, նույնիսկ եթե մանրադիտակով էլ նայենք, Ադրբեջան չենք գտնի». Փաշինյան

Սեպտեմբեր 14,2022 17:36

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով սահմանազատման, սահմանագծման մասին՝ ասաց, որ այն պնդումները, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահման չկա, ճիշտ չէ: Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի բաժանող սահմանները կան ու դրանք խախտված են Ադրբեջանի կողմից: Առաջին փուլը եղել է նախորդ տարվա մայիսի 12-ին,  երկրորդ փուլն էլ հիմա է իրականացվում:

Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանից հնչել է տեսակետ, որ ոչ թե Խորհրդային միության քարտեզների վրա պետք է հիմնվեն, այլ ԽՍՀՄ-ին նախորդող ժամանակաշրջանի. «Եթե չեմ սխալվում, մեր ԱԳ նախարարությունը կեսկատակ, կեսլուրջ արձանագրել էր, թե նախորդ ո՞ր ժամանակահատվածի քարտեզները նկատի ունեն, Քսենոփոնի ժամանակաշրջանի քարտեզներ կան, նույնիսկ եթե մանրադիտակով էլ նայենք, Ադրբեջան չենք գտնի: Դա անտրամաբանական է: Եթե Ադրբեջանը չի ճանաչում ԽՍՀՄ քարտեզները, այդտեղ տրամաբանությունը չի հասկացվում: Եթե իրենք պնդում են, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է, ԼՂ-ն Ադրբեջանի մաս եղել է Խորհրդային միության ժամանակաշրջանում: Միջազգայնագետները պետք է ասեն այդ պնդման քաղաքական հետեւանքները կոնկրետ իրադրության հետ կապված ինչի մասին են խոսում: Նույն տրամաբանությա՞մբ է արդյոք Ադրբեջանը առաջնորդվում Իրանի Իսլամական Հանրապետության, ՌԴ-ի, Վրաստանի հետ սահմանի առնչությամբ: Սրանք հարցեր են, որ միայն ՀՀ-ին չեն առնչվում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930