ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը «Հենարան» ակումբում ներկայացրեց, թ ինչ վիճակում էր Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վիճակը մինչեւ 2018 թվականը:
«Նախ` ցավակցություն եմ հայտնում մեր զոհված տղաներին, նրանց հարազատներին եւ ապաքինում՝ վիրավորներին:
Որպեսզի հասկանանք, թե հիմա ինչ փուլում է գտնվում մեր պետությունը, պետք է գանք այս ողբերգության ամենասկզբից եւ գնահատենք, թե ուր կհասնի այս ամենը, եթե հնարավոր չլինի սա շատ արագ կանխել:
Մինչեւ այս ազգակործանների գալը` Ալիեւը իր կառավարության նիստում ասում էր, որ փակ դռների հետեւում իրեն պարտադրում են ընդունել Ղարաբաղի անկախությունը:
Կարդացեք նաև
Մինչեւ այս ազգակործանների գալը` միջազգային բոլոր ռազմական փորձագետները միաձայն ասում էին, որ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի բանակները տարածաշրջանի ամենամարտունակ զինված ուժերն են:
Խայտառակ 44-օրյա պատերազմից հետո, երբ Ալիեւը գտնվում էր Լաչինում, հայտարարեց, որ նույնիսկ լավագույն դեպքում` Լաչինը եւ Քելբաջարը պետք է մնային հայկական վերահսկողության տակ:
Վարչապետի աթոռը զբաղեցրած այս մարդը դեռ մինչեւ պատերազմը Կապանում ասում էր, թե ինչպիսին է կարգավորման առաջարկվող տարբերակը, որի համաձայն` հինգ շրջանները, բացի Լաչինից եւ Քելբաջարից` պետք է հանձնվեին Ադրբեջանին, եւ դրա դիմաց Ղարաբաղը պետք է ունենար այնպիսի միջանկյալ կարգավիճակ, որը թույլ էր տալիս նրան՝ մասնակցել նույնիսկ ԵԱՀԿ նիստերին: Դա համարյա պետականություն ունեցող միավորման կարգավիճակ է: Ինքը պետք է ունենար Հայաստանի, Ղարաբաղի, Ադրբեջանի եւ միջազգային հանրության կողմից լեգիտիմ համարվող ընտրություններ եւ ձեւավորեր իր պետական իշխանության մարմինները:
Երբ այդ խայտառակ պատերազմից հետո, իր սովորության համաձայն, այս ազգակործան պատուհասը փորձեց հերքել այն ամենը, ինչ ասել էր` դրանից որոշ ժամանակ առաջ` Կապանում, Մինսկի խմբի Ռուսաստանի ներկայացուցիչ Պոպովը հրապարակային հարցազրույց տվեց, որը մինչեւ այսօր տեղադրված է ՌԴ ԱԳՆ կայքէջում: Այնտեղ նա հստակ այս ազգակործանին բռնեց ստի մեջ ու ասաց, թե ինչ փաթեթ էր ներկայացված Ղարաբաղի խնդրի կարգավորման համար, երբ սա եկավ իշխանության:
Սա էր ըստ էության խնդրի կարգավորման վիճակը, երբ այս ազգակործանները եկան իշխանության»,-ասաց Գագիկ Մինասյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ