ԱԺ-ում այսօր ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի փակ հանդիպումը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ։ Մեկ եւ ավելի ժամ տեւած հանդիպումից հետո լրագրողները հարցեր հղեցին հանդիպման մասնակից, ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանին։
-Ի՞նչ հարցեր են քննարկվել։
-Օրվա խնդիրներն էինք քննարկում՝ ռազմական, դիվանագիտական դաշտի։
Կարդացեք նաև
-Ռազմական դրություն հայտարարելու հարց քննարկվե՞լ է։
-Այս հանդիպմանը՝ ոչ։
-Իսկ տարածքային կորուստների՞ մասին։
-Փոփոխական է ամեն ինչ։ Ամեն ժամ, ամեն րոպե։
-Վիրավորների, զոհերի նոր թիվ վարչապետն ասե՞լ է։
-Թողնենք ինքն ասի։
-Ի՞նչ տեղեկատվություն է վարչապետից տրամադրվել խմբակցությանը։
-Վարչապետը տեղեկացրեց ՀԱՊԿ երեկվա հանդիպումից, իր ստացած տպավորություններից, նաեւ իր տեսլականով կիսվեց, թե ինչ պետք է անենք այս իրավիճակում։ Պիտի դիմադրենք։ Չպիտի հանձնվենք։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ