Լրահոս
Օրվա լրահոսը

«Փող ունենք, զենք չեն ծախում» արտահայտությունն առնվազն ծիծաղելի է. Արման Աբովյան

Սեպտեմբեր 14,2022 16:43

ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանի կարծիքով, հուսահատությունը հստակ գործիք է, որը արդեն երկար ժամանակ կիրառվում է հայ հասարակությանը վերահսկողության տակ պահելու համար: Բանախոսն իր կարծիքը բարձրաձայնեց այսօր «Հայկական օրակարգ. քաղաքական սեպտեմբեր, ներքին եւ արտաքին ռիսկերի պաշար» խորագրով քննարկման ժամանակ՝ հստակեցնելով, որ իրավիճակ է ստեղծվում, դիմադրելու մարդկանց բնազդը կոտրելու համար. նման պատմական օրինակներ կան, բանախոսը հիշեցրեց: Սակայն զավեշտը նա համարում է այն, որ եթե իր բերած իրավիճակներում հասարակությանը մատուցվել է, թե ռեսուրս չկա, մեր պարագայում, ասվում է, թե ռեսուրս շատ կա, բայց «արի ու տես՝ մեզ զենք չեն վաճառում». նա նկատի ուներ երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը:

Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, ասել էր. «Մենք կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ն այսօր ունի բոլոր ֆինանսական հնարավորությունները՝ ձեռք բերելու իրեն անհրաժեշտ պաշտպանական զենք-զինամթերք: Երկրորդը քաղաքական կոմպոնենտն է: Բնականաբար, ոչ բոլոր երկրներն են, որ պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին, բայց կան երկրներ, որոնք պատրաստ են: Կան երկրներ, որոնք պատրաստ չե՛ն այն փաստին, որ Հայաստանը այն երկրից, որը պատրաստ է իրեն զենք վաճառել, այդ երկրից զենք գնի: Կարող է թվալ՝ պատրաստ չեն՝ իրենց գործն է: Բայց այս պատրաստ չլինելը իր հետեւից բերում է հետեւանքներ, այդ թվում՝ անվտանգային: Սովորաբար զենք գնում են՝ անվտանգային սպառնալիքը կառավարելու համար, բայց լինում են իրավիճակներ, երբ զենք գնելը կապված է անվտանգային նոր սպառնալիքների հետ»:

Նիկոլ Փաշինյանի՝ «փող ունենք, զենք չեն ծախում» արտահայտությունն Արման Աբովյանն առնվազն ծիծաղելի է համարում:

Ըստ բանախոսի, որքան էլ ոմանք ցանկանան, որ մենք այս իրավիճակից դուրս գանք, դուրս ենք գալու, խնդիրն այն է, թե ի՞նչ գնով եւ ի՞նչ մեխանիզմով:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930