«Թշնամին բոլոր տեղերից կարող է մոտենալ, տարածաշրջանում մեր դիրքն այնպիսին է, որ Երևանի հանդեպ ոտնձգությունը ժամերի հարց է, եթե մենք անվտանգային համակարգն իսպառ ձեռքներիցս բաց թողնենք»,- այս կարծիքին է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։
Այսօր «Հայկական օրակարգ. քաղաքական սեպտեմբեր, ներքին եւ արտաքին ռիսկերի պաշար» խորագրով քննարկման ժամանակ նա նաեւ ասաց. «Մեր հասարակությունը, քաղաքական գործիչները պետք է այս իշխանությանը ստիպեն, որ կոնկրետ ռազմական աջակցության խնդրով դիմում ներկայացնեն համապատասխան մարմիններին։ Հստակություն է պետք մտցնել, մինչ դիմում ներկայացնելը պետք է հայտարարեն, որ ռազմական դրություն է, ոչ թե միջդիրքային կռիվներ եւ հետո, եթե արձագանք չլինի, նոր բոլորս կբողոքենք, որ անադեկվատ արձագանք ենք ստանում»:
Սոս Հակոբյանը հավելեց, որ շահարկվում է, թե ընդդիմությունը խուսափում է, ՀԱՊԿ-ի կամ այլ կառույցի նկատմամբ քննադատական խոսք ուղղել, մինչդեռ չի կարող լինել պետության ու պետականության շահից վեր բան: Հարցն, ըստ նրա, այն է, որ հստակություն պետք է մտցնել:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ