«Ես արդեն համոզվել եմ, որ Նիկոլ Փաշինյանը դավաճանելու է այնքան, քանի դեռ կա որեւէ հայ, որը չի մորթվել ադրբեջանցու եւ թուրքի կողմից»,- այսօր «Հայկական օրակարգ. քաղաքական սեպտեմբեր, ներքին եւ արտաքին ռիսկերի պաշար» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
Նա անդրադարձավ երեկ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթին. «Շատ քամահրանքով հետեւյալ նախադասությունն արտաբերեց․ «Էլ քանի՞ կռվող կա Հայաստանում»: Այսինքն, ուզում է հասկանալ, թե քանի՞ մարդ կա ՀՀ-ում, որն ունի հայրենիքի զգացողություն, որը երկիր ու պետություն ունենալը համարում է իր համար նվազագույն նախապայման իր կյանքը կազմակերպելու համար, ու այդ մարդկանց վերջն էլ պետք է տեսնի, հետո հանգստանա երեւի»:
Ըստ պատգամավորի, Նիկոլ Փաշինյանը շատ ակնհայտ ասում է, որ ինքը փաստորեն, զենք չի կարողանում գնել ու հիշեցնում, որ «այդ նույն անձնավորությունը գլուխ էր գովում, թե չորս տարում ավելի շատ զենք է բերել Հայաստան, քան նախորդ 30 տարիներին»:
«Այդ ի՞նչ է արել, որ իրեն զենք գնել թույլ չեն տալիս»,- հարց է հնչեցնում պատգամավորը:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ